Previous Story
Մոռանալով Կոմիտասին
«Ծիրանի» ՀԿ-ն և Հ. Մալյանի անվան թատրոնը կազմակերպում են բանախոսություն «Մոռանալով Կոմիտասին» խորագրով:
Բանախոսությունը ծավալվելու է Կոմիտասյան մշակույթի, դրա արժեքների և տարածման խոչընդոտների շուրջ: Հանդիպման ժամանակ կբանախոսի կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը:
Բանախոսությունը տեղի կունենա Հ, Մալյանի թատրոնում /Վարդանանց 18/, ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին:
Մուտքն ազատ է: