ՄՆԱՑԻՐ ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐ ԵՎ ՀԱՎԵՐԺ ՈՒՍԱՆՈՂ , ԼԵՎՈՆՍ…
Լևո՛ն ջան,իմ զինվո՛ր տղա,
մնացիր հավերժ զինվոր՝չզորացրված,
մնացիր հավերժ ուսանող,այդպես էլ լսարան չմտար…
Բայց որքան ճիգ ու ջանք թափեցիր, որպեսզի Համալսարան ընդունվես, տղա՛ս, մասնավոր մի քանի առարկա էիր պարապում դպրոցի դասերին զուգահեռ, իսկ այդ առարկաների վարձը տալու համար դասերից հետո աշխատում էիր,չէիր ուզում ծնողներիդ նեղություն տալ, ասում էիր.
<Համալսարան ընդունվելը իմ ցանկությունն է ու իմ որոշումը….>:
Դու նպատակասլաց գնում էիր իղձերիդ կատարմանն ընդառաջ…
Ավա՜ղ, մեր դաժան թշնամիները հազարավոր քեզ նման երիտասարդների կյանքը խլեցին….
Ձեր կորստով Հայոց երկնակամարը մեկեն ասես մթնեց…
Մենք պարտք մնացինք ՁԵԶ….
Լևո՛նս , քո բանստեղծությունների և երգերի ժողովածուն պատրաստում ենք հրատարակման….
Դու դեռ երկար տարիներ կստեծագործեիր ու կկատարելագործեիր քո արվեստը…Ավա՜ղ….
Դու հեռացար, սակայն քեզնից հետո թողեցիր քո բարությունը, հոգու ջերմությունը,քո բանաստեղծություններն ու երգերը…. Որքա՜ն մարդիկ կան , որ ապրում են երկար ու աննպատակ, իսկ կյանքից հեռանալուց հետո անգամ տրորված խոտի չափ հետք չեն թողնում….
Լևո՛նս, դուք՝ հայրենիքի համար նահատակներդ, հրեշտակների մի բանակ եք ստեղծել երկնքում ՝ Աստծո աջ կողմում, և ես վստահ եմ, որ հենց ԴՈՒՔ թույլ չեք տա մեր թշնամիներին և մեր ապիկար կառավարիչներին մեր սուրբ Երկիրը տանեն կործանման….
Ձեր լուսե բարձունքից հսկե՛ք մեր Հայրենիքը…
Լևո՛նս, Լևո՛նս….իմ հավերժ զինվոր և հավերժ ուսանող Լևոնս…..
1.9.2022թ.
Մարի Բարսեղյան-Խանջյանի ֆեյսբուքյան գրառումից