Միջազգային գիտաժողով` նվիրված Թորոս Թորամանյանի 150-ամյակին
2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրվել էր «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման նպատակով» տեխնիկական համաձայնագիրը: Համաձայնագրի արդյունքում միայն 2013 թ. «Նախագծում ճարտարապետական վերականգնման բնագավառում», «Շինարարական հրապարակի աշխղեկներ», «Որմնանկարների վերականգնում և պահպանում», «Քարե նյութերի վերականգնման դասընթաց», «Հնագիտական գտածոների վերականգնում հնավայրում», «Խեցեղենի վերականգնում», «Մետաղյա արտեֆակտների վերականգնում», «Հուշարձանների կառավարում և կատալոգացում» մասնագիտություններով վերապատրաստվել է 133 մարդ: Հայ-իտալական համագործակցությունը շարունակվելու է. հունիսի 4-6-ը տեղի կունենա միջազգային գիտաժողով` նվիրված հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին: Առաջարկ կա նաև Հայաստանում ժառանգության ուսումնասիրության և պահպանության կենտրոն ստեղծել:
Մանրամասները` yerkir.am կայքում: