Մեր պատմության իրավատերը և հոգևոր դաշտի պահապանը
Հարգելի՛ Մագաղաթ.am, շնորհավորում եմ Ձեզ ՝ ծննդյան քառամյա տարեդարձի առթիվ: Մեր ժամանակներում, երբ համացանցը հեղեղված է ապազգային և մակաբույծ կայքերով, Դուք եզակիներից եք, որ մեզ ՝ երիտասարդներիս (հատկապես մատաղ սերդին ) ցույց եք տալիս ճշմարիտ ճանապարհը՝ սեփական պատմությունից և արժեքներից չհեռանալու և մեր ազգային դիմագիծը պահպանելու համար: Ուզում եմ նշել, որ Դուք նաև կարևոր հարթակ եք ստեղծել՝ պատմության կեղծարարներից մեր ժառանգությունը պաշտպանելու և արժանի հակահարված հասցնելու համար: Մի առիթով Ձեր խմբագրակազմի ղեկավարն ասել է, որ Մագաղաթ. am կայքը կապրի այնքան, որքան՝ համացանցը: Իսկ ես համոզված եմ, որ Ձեր կայքն ապրելու է շատ ավելի երկար… և եթե անգամ մի օր մարդկությունը դադարի հրապուրվել արդի տեխնոլոգիաներով և առաջնությունը տա տպագիր մամուլին, «Մագաղաթ. am»-ը կդառնա 21-րդ դարում հիմնադրված հայագիտական կարևոր նշանակություն ունեցող լավագույն հանդեսը, որի մասին կխոսեն սերունդները՝ ճիշտ այնպես, ինչպես այսօր հպարտությամբ ենք հիշատակում Մխիթարյան հայրերի ստեղծած «Բազմավեպ» հանդեսը, որը դիմացավ ժամանակի քննությանը և լույս է տեսնում արդեն 173 տարի: Անխափան ընթացք եմ մաղթում Ձեր գործունեությանը և իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում պարբերաբար հոդվածներս հրապարակելու համար:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
2017 թ. սեպտեմբերի 14