«Մեր գրական վարք ու բարքից». Հովհաննես Թումանյան
Մեր լրագիրները փեշակ են շինել հալածել ու հայհոյել գրականությունն ու գրողներին, իհարկե, միշտ քննադատության անունով, գրականության վրա սրտացավ հսկողի հավակնությամբ, միշտ անաչառություն աղաղակելով: Շատ հետաքրքրական բան դուրս կգար, եթե մի ձեռնհաս մարդ քններ այս տխուր երևույթը, ցույց տար, թե ինչ շարժառիթներից է առաջ եկել, ինչպես է արտահայտվել կամ ինչ միտք է ունեցել այս թշնամական վերաբերմունքը, որ միշտ անցել է հասարակ մարդավարության և տանելի դատողության սահմաններից:
Այդ կողմից միշտ է աչքի ընկել Մշակ լրագիրը. բայց վերջերս Նոր-Դարը ճգնում է անպատճառ նրանից էլ խիստ ու խելոքերևալ: Գրականության մասին խորհրդածություններ է անում, հարցեր է տալիս ու իրան իրան պատասխանում: Իհարկե, շատ անմխիթար պատասխաններ, հուսահատական եզրակացություններ, նախատինքներ ու խրատներ, մեկը մյուսից ավելիանհեթեթ ու անճոռնի: Վերցնենք հենց վերջին առաջնորդողները, որոնց մեջ լրագիրը խոսում է գրողների ու գրականության մասին:
№ 39-ի առաջնորդողում, որ կրում է Կանոնավոր կրթությունն է պակասում վերնագիրը, լրագիրն ասում է. «Մեր մեծ համարված, բայց իսկապես շատ փոքրիկ տաղանդի տեր բանաստեղծները, դրամատուրգները (դրամատուրգնե՛րը), վիպասանները իրենց փառքը որոնել են հայի մեջ միմիայն պակասություններ տեսնելով, նրա հոռի ու տգեղ կողմերը մեծացնելով ու աշխարհքի առաջծաղրի առարկա շինելով հային և հայի անունը»: «Իրանց այս ընթացքով նրանք վնասել են ժողովրդի զարգացման գործին ևհուսահատեցրել են»: «Եվ ի՞նչու»… հարց է տալիս լրագիրն ու պատասխանում. «Որովհետև զուրկ են եղել կանոնավոր ևհիմնավոր կրթությունից, որովհետև բոլորն էլ մեծ տիրացուներ են եղել, սկսած հենց Ստեփաննոս Նազարյանցից, որոնցհորդորել են, նոր ժամանակի պահանջին համեմատ, միջազգային տիրացուները»:
Խոստովանք լինի, այս վերջին տողերը ես լավ չեմ հասկանում: Մենք գիտենք, որ Նոր-Դարը միջազգային տիրացուներ հակառակկուսակցության մարդկանց է անվանում, բայց այստեղ ի՞նչ բան ունի Ստեփաննոս Նազարյանցը, ո՞վ է նրան հորդորել: Այսանախրոնիզմն էլ, երևի, արել է այդ կուսակցության հիմքին զարկելու համար, և սրանից պետք է հասկանալ այն խոսքերիարժեքը, որոնցով մի ուրիշ առաջնորդողում աղաղակում է, թե ինչ որ ունեցել ենք՝ առաջ է եղել1: Այս մի շատ խավար ու տմարդի ձև է, որ ընդունակ է ամեն բան խառնաշփոթ անելու, նույնիսկ պարզ հասկացողություններն ու տրամաբանությունը և այսպիսի աբսուրդներ ասելու, թե ով որ հարձակվում է իր ազգի պակասավոր կողմերի վրա, նա տիրացու է: — Ի՞նչու, որ հայգրողներին ասի տիրացուներ: Բայց այս մարդիկ եթե երկու խոսք են ասում, մեջը երեք հանցանք կա անպատճառ: Նույնպես ևայդ նախադասությունը, բացի այն, որ մի մութ մտքով արած անախրոնիզմ և մի այլանդակ աբսուրդ է, միաժամանակ իր մեջպարունակում է անխիղճ զրպարտություն. Իբրև թե գրողները հայի մեջ միմիայն պակասություններ են տեսել, հոռի ու տգեղկողմերն են մեծացրել ու ծաղրել աշխարհքի առաջ և վնասել են ժողովրդի զարգացման գործին: Բայց բանն ասելը չէ, բանը ապացուցանելն է. ցույց տվեք տեսնենք մեր ո՞ր բանաստեղծը միմիայն հայի հոռի կողմերը երգեց, որ արժանացավ ձերայսօրվա նախատինքին: Ի՞նչպես չեք պատկառում Ալիշանի Նվագներից2, ի՞նչպես չեք քաշվում Գամառ Քաթիպայի ազատ երգերից, ի՞նչպես չեք ամաչում Պեշիկթաշլյանի աղու մրմունջներից, Շահազիզի ու Դուրյանի գործերից: Գուցե նորբանաստեղծներն են այդպիսի հրեշավոր երգեր երգել, ցույց տվեք տեսնենք ով է նա: Մի՞թե մեր միակ դրամատուրգ Սունդուկյանցը միմիայն նրա համար է Պեպո գրել, և միմիայն Զիմզիմովի վատ տիպն է դուրս բերել, որ հային խայտառակիաշխարհքի առաջ. թե՞ Պեպոն ու մյուս լավ տիպերը հայ չեն: Իսկ մեր վիպասաններից արդյոք Րաֆֆի՞ն է այդպես վարվել իրԽենթի, Ջալալեդդինի, Խամսայի Մելիքությունների, Սամվելի, Կայծերի, մինչև անգամ Խաչագողի հիշատակարանի մեջ. Ծերե՞նցը՝ իր Թորոս Լևոնի, Երկունքի, Թեոդորոս Ռշտունու, Պռոշյա՞նցը՝ իր Սոս ու Վարդիթերի, Կռվածաղկի, և մյուս գործերիմեջ, Աղայա՞նցը՝ իր վեպերի ու բանաստեղծությունների մեջ, կամ նորերից Շիրվանզադե՞ն, Մուրացա՞նը, Փափազյա՞նը: Միթեսրանք հիրավի իրանց գրվածքներով վնասել են ժողովրդի զարգացման գործին ու հուսահատեցրել են:
Դուք գրողներին զրպարտելուց ու նախատելուց հետո հարցնում եք. Ո՞րտեղ, ո՞ր ժողովրդի մեջ կգտնեք, որ տգետ մարդը, իր մանկությունը զրկանքով, օրերը նեղությամբ և ծայրահեղ խնայողությամբ անցակցնելուց հետո, խնայած կարողությունը զոհե, նվիրաբերե ուսման գործին, ուրիշների զավակների կրթության գործին: Գտնում եք, որ այդ «գեղեցիկ և բարձր հատկություն է», որ «կարելի է որոնել և գտնել միմիայն մեծ և բարձր դրության հասած ազգերի մեջ»3: Գրողներին առաջարկում եք փառաբանել այդ առաքինությունները, նախատում եք, որ նրանք անտես են առնում հայի այդ բարձր կողմը, և հենց դրանով էլ ապացուցանում եք, որ ոչ մի նմանություն չկա և ոչ մի հաշտություն չի կարող լինել ձեր և գրողների մեջ, որոնք, հիրավի, մեծ մասամբ զուրկ են դիպլոմներից, բայց ի ծնե կոչված են գործերի ներքին իմաստը թափանցելու, սրտերի գաղտնիքը կարդալու և այնտեղից խոսելու ժողովրդի հետ:
Հովհաննես Թումանյան «Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ»