Մարտի 3-ին նշվում է գրողների միջազգային օրը
Մարտի 3-ին նշվում է գրողների միջազգային օրը, այն նշվում է 1986թ.-ից սկսած։ Գրում ենք բոլորս․ մարդիկ գրում են, ինչը նշանակում է, որ խավար ցրման մոմը վառվում է, լույսի շողը չի խամրի և գրականությունն ապրելակերպ է:Շնորհավորում եմ մեր բոլոր գրողներին և մաղթում բեղուն գրիչ, նորանոր վերելքների հաղթահարում և մտքի թռիչք․․․Թողնելով քանակի և որակի համադրությունը՝ համացանցում հետևում եմ գրական աշխարհի խմորումներին և ուրախալի է, որ բազմապատկվել, հազարապատկվել է կին գրողների թիվը մեր գրական անդաստանում, հիացմունք եմ ապրում կնոջ հոգու աշխարհը ընթերցասեր հանրությանը ներկայացնելու նրանց առաքելությամբ․ նրանց անկեղծ, զգացմունքային ինքնաիրացման, հոգում կուտակված հույզերն ու մտահոգությունները թղթին հանձնելու ցանկությամբ։Այսօր ասելիքս նաև այլ է․ մենք ծանոթ ենք հանճարների վեպերի ու ծավալուն ստեղծագործությունների, բայց ուզում եմ ներկայացնել նրանց ամենակարճ պատմվածքները:Գլուխգործոցներ կարելի է ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ՝ ահա այդպիսի մի քանի օրինակ․«Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»Էռնստ Հեմինգուեյ«Վարորդը ծխեց և շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շա՞տ կա, թե՞ քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»: Օ Հենրի«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում, դուռը թակեցին»: Ֆրեդերիկ ԲրաունԱմենակարճ կենսագրական ստեղծագործության մրցույթում էլ հաղթել է մի ֆրանսուհի, որը գրել էր.«Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»: