Previous Story
Մարկեսի փիլիսոփայությունը երեխաների, կնոջ և ընկերների մասին
Posted On 18 Փտր 2014
Comment: 0

Ես շատ եմ ճանապարհորդում, և այդ ուղևորությունների հիմնական նպատակը ամենամտերիմ ընկերների հետ հանդիպելու ցանկությունն է, որոնք, ի դեպ, այնքան էլ շատ չեն: Այդ հանդիպումները միշտ անմոռաց են, քանզի միայն ընկերներիս շրջապատում եմ զգում, որ ես ես եմ: Համենայն դեպս, ինքս ինձ համարում եմ իմ ընկերների ամենահավատարիմ ընկերը և խորապես համոզված եմ, որ նրանցից ոչ մեկն ինձ այնքան ուժեղ չի սիրում, ինչպես ես եմ սիրում նրանցից այն մեկին, որին ամենաքիչն եմ սիրում:
Երեխաներիս հետ իմ հարաբերությունները իսկապես հրաշալի են այն նույն պարզ պատճառով, որի մասին ասացի, երբ խոսք եղավ ընկերներիս առնչությամբ: Որքան էլ անտրամադիր, զբաղված, ցրված լինեմ, որքան էլ ինքս ինձ հոգնած զգամ, միշտ ժամանակ կգտնեմ երեխաների հետ զբաղվելու, նրանց հետ զրուցելու համար: Միշտ է այդպես եղել՝ նրանց ծննդյան ժամանակվանից: Հենց երեխաներն սկսեցին ինչ- որ բան հասկանալ, մեր տանն անխախտ կանոն հաստատվեց՝ բոլոր որոշումներն ընդունել միայն ընդհանուր համաձայնությամբ: Մենք ամեն ինչ որոշում ենք չորսով: Այդպես եմ վարվում ոչ թե սկզբունքի համար և ոչ թե այն պատճառով, որ այդպես ավելի լավ է կամ ավելի վատ: Պարզապես, երբ երեխաները մեծացան, ես այն եզրակացությանն եկա, որ իմ իսկական կոչումը հայր լինելն է: Օգնել կնոջս՝ մեծացնելու երկու երեխաներիս, ահա լավագույնը, որ զգացել եմ կյանքում: Ընդհանրապես իմ լավագույն ստեղծագործությունները գրքերս չեն, այլ իմ երեխաները:
Եթե մեծ բարդություններ ունեմ՝ դրանց մասին խոսում եմ Մերսեդեսի (կնոջ) և երեխաների հետ: Եթե դրանք շատ մեծ են, գուցե, կիսվեմ նաև ընկերներիցս մեկնումեկի հետ: Բայց եթե դրանք չափազանց մեծ են, գերադասում եմ ոչ մեկին չասել: Մասամբ այն պատճառով, որ անհարմար եմ զգում, մասամբ էլ այն պատճառով, որ չեմ ուզում լրացուցիչ հոգսերով ծանրաբեռնել Մերսեդեսին, երեխաներիս կամ ընկերներիցս որևէ մեկին: Մերսեդեսը համբերատարորեն դիմացավ իմ բազմաթիվ տարօրինակություններին: «Հարյուր տարվա մենություն» վեպն սկսելուց մի քանի ամիս առաջ մեքենա գնեցի: Այնուհետև այն գրավ դրեցի և դրամը տվեցի կնոջս՝ ենթադրելով, թե դա կբավականացնի գիրքը գրելու մոտավորապես վեց ամսվա ընթացքում: Բայց «Հարյուր տարվա մենությունը» գրելու համար ինձ պետք եղավ մեկուկես տարի: Երբ դրամը վերջացավ, նա ինձ ոչինչ չասաց: Ավելին՝ ինձ համար մինչև հիմա գաղտնիք է մնում, թե ինչպես է նա կարողացել համոզել մսագործին, որ պարտքով միս տա, հացավաճառին, որ հաց տա և ինչպես է համոզել տանտիրոջը, որ նա ինը ամիս չվերցնի բնակվարձը: Այդ ամենը նա հոգացել է, և ես ոչ մի հոգս չեմ ունեցել:
Եվ երբ գիրքն ավարտեցի, հենց նա մի օրինակը փոստով ուղարկեց «Սուրամերիկանա» հրատարակչություն: Մի անգամ նա խոստովանեց, որ վեպը փոստ տանելիս մտածել է. «Իսկ ինչ կլինի, եթե հանկարծ պարզվի, որ գիրքը չի ստացվել»: