Մանկական հիշողություններ պ. Մկրտիչ Էմինի մասին
Կյանքը մի մարդու, որն ավելի քան թե կես դար անդադրում և քրտնաջան վաստակել է հայկական մտավոր ասպարեզի մեջ.որն ազգային գործունեության մեջ միշտ գլուխ կանգնած է եղել, անշուշտ, այդպիսի մարդու կենցաղը իր համազգիների համարխրատական և հրահանգիչ է: Ակնարկությունս Մկրտիչ Էմինի վրա է:
Մի տարի առաջ Մկրտիչ Էմինի պաշտոնակիցները կամեցան նրա հիսնամյա մանկավարժական և գրականականգործունեությունը հրապարակավ պատվել և պատվեցին իսկ` առ մեծի ուրախության բոլոր հայ բանասիրաց և ի պատիվ հայության: Այդ դիպվածով հիշվեցան նրա ամեն ցույց տված երախտիքն թե՛ հայ մանկության, թե՛ Լազարյանց պանծալի ճեմարանին, թե՛ հայկական գիտության նրա գործունեությունը. նրա վարքը, նրա խոսքերը հիշեցին այնպիսի անձինք, որոնք ազգերու մտավոր առաջադիմության մի մի պարագլուխ են ճանաչված, այնպես որ այսուհետև Մկրտիչ Էմինի մասին մի որևէբան խոսելն կամ գրելն` իբր լրումն նրա կենսագրության և այդ մանավանդ ինձ նման մի աննշմարելի անձին, առ սակավըավելորդ է. չուզեմ ասել ծաղրաշարժ է: Այսուամենայնիվ, ես ևս կամեցա իմ լուման ձգել այդ գիտնականաց կաճառի դիզածճոխ մտավոր գանձարանի մեջ, և առաջվանե ասում եմ, որ այս իմ կատարածը Մկրտիչ Էմինի գլուխը զարդարող դափնյապսակը մի տերևով անգամ չի ճոխացնիլ:
Հայրս` Գաբրիել Պատկանյանը, իր ժամանակումը և իր քաղաքի մեջ համարվում էր երևելի քարոզիչ, հայկաբան և պատմագետ.այս որ ասում եմ, օրես 45-50 տարվա բան է. իսկ գիտցողը գիտե, թե 50 տարի առաջ ի՛նչ վիճակի մեջ էր հայկական մտավորզարգացումը: Ի պատիվ հորս այսքան միայն կասեմ, որ նա Նոր-Նախիջևանի համար ամբողջ 30 տարի մի տեսակ բարոյական արեգակ էր, որ իր շուրջը սփռում էր լույս և ճշմարտություն: Այն ընդհանուր հարգանքը և զարմանքը, որ շրջապատել էր հորս, կարծես պիտի դարձներ նրան անձնասպան, ինքնահավան, եսամոլ, բայց իրոք այդպես չեղավ. հայրս միշտ մնաց համեստ` և որգլխավորն է, նա չկուրացավ և չկուրացուց իր չորս կողմ եղողներին. նա միշտ ասում էր, որ նա լոկ աշակերտ է հարց Մխիթարյանց. Միքայել Սալլանթյանին և այդ միջոցներին նոր ծագող աստղին — Մկրտիչ Էմինին:
Ամեն անգամ, որ հայրս իր աշակերտներին պատմում էր թե՛ քերականությունից և թե՛ պատմությունից, նա միշտ ասում էր, դառնալով ինձ` «Աստուծով, երբ որ Մոսկվա կերթաս` առավել լավերը, առավել կատարյալները կլսես Լազարյանց ճեմարանի հռչակավոր Մկրտիչ Էմին վարժապետից»: Եվ այս բանը այնքան հաճախ կրկնվում էր և Մ. Էմինի անունը ամեն հետաքրքիր և նշանավոր գիտելիքի մեջ այնքան շատ հիշվում էր, որ այնուհետև իմ երևակայության մեջ Էմինը դարձել էր մի այնպիսի անձն, որ իմ ամեն հոգեկան պահանջներին լիուլի բավարարություն պիտի տար:
Ես անչափ շնորհակալ եմ հորես, որ իմ մեջ ներշնչեց հեղինակության առջև երկրպագություն անելու զգացմունքը, որ այս օրսմեր հայ պատանեկության և երիտասարդության սրտերեն բոլորովին անհետացած է: Սխալվել եմ, թե ոչ, չգիտեմ, բայց այն գիտեմ, որ մանկությանս և պատանեկությանս միջոցին` իբրև անսխալական էակների խոսք, կարդացել եմ Եղիշեն, Խորենացին, Փավստոսը, Ղազար Փարպեցին, Լերմոնտովը, Տուրգենևը, Գոգոլը, Ժան-ժակ Ռուսոն, Բեռնարտեն դը սեն Փիեռը, Մոլիեռը,Շեքսպիրը, Շիլլերը և այլն, և այլն. հավատացել եմ նոքա զգացմանց սրբությանը և իմաստասիրել եմ նոցա ասացվածքի ձևը:
Այս համոզմունքով մտել եմ, ինչպես աշակերտ, Վեհազնյա Լազարյանց ճեմարան և այս համոզմունքով աշակերտել եմ ՄկրտիչԷմինին ընթացս 1843-1849 թվականներին:
Ես մտադիր չեմ, ինչպես վերը հիշեցի, Մ. Էմինի վարքը գրելու, նախ որ` չեմ զգում իմ մեջ այնքան հմտություն, որ կարող լինիմհիմնովին և մանրամասնորեն պատկերացնելու նրա մանկավարժական, գրականական և գիտական գործունեությունը, և երկրորդ` գիտեմ, ինձմեն շատ ուժովները պատրաստ են կատարելու այս բեղմնավոր գործը. ես այստեղ կուզեի ինչ ու ինչ նորաայն գծերը նկարելու, որն ըմբռնելի էին միայն մանկական հասակին և որն չէր նշմարիլ ավելի հասակավորը. իսկ այն, ինչ որ եսայժմ մտադիր եմ պատմելու, ոչ այլ ինչ են, եթե ոչ մանկական հիշողություններիս ինձ համար սուրբ և թանկագին նշխարները:
Բախտը ամեն մարդու ճակատագրած չէ, բայց ամեն մարդու վիճակված է եղել մանկություն և պատանեկություն, երանի մերայդ տարիքին, որի հիշատակը միշտ քամում է մեր աչքերեն սփոփարար արտասուք:
Ինչպես այժմ, այնպես էլ գրեթե կես դար առաջ, վարժապետի դասախոսությունը շարունակվում էր մի ժամ. բայց Պ. Էմինըմիշտ մտնում էր դասարան հինգ րոպե առաջ և դուրս էր գալիս տասը կամ ավելի րոպե հետո. մենք ոչ ձանձրանում էինք նրադասերի երկարատևությունից և ոչ հոգնում էինք նրա պատմածները լսելեն, վասնզի Պ. Էմինին ծանոթ էր այն հազվագյուտ գաղտնիքը, որով վարժապետը հետաքրքրելի դարձնում է իր դասախոսությունը: Ինչպես հայտնի է, վարժապետի ժամը երկու հավասար մասի է բաժանված, մինը կիրարկվում է անցած դասը հարցնելով աշակերտներին, և մյուսը` նորը մեկնելով նոցա: Պ.Էմինի դասաժամը այնպես չէր անցնում. դաս հարցնելը շատ-շատ 1/4 ժամ էր տևում, մնացած մեծագույն մասը անցնում էր հետևյալ դասը մանրամասնորեն, հազար ու մեկ օրինակներով բացատրելով, պարզելով, մեկնելով և դասին վերաբերյալ զանազան հետաքրքիր մանրամասնություններ պատմելով: Պ. Էմինի պատմածը, եթե ասեմ, թե լսում էինք` սխալ ասած կլինեմ. մենք ամբողջապես կուլ էինք տալիս այն, ու հետ դասին օրերով ու շաբաթներով մեր ընկերական զրույցի և վիճաբանությանառարկա էինք դարձնում: Պ. Էմինի սիրած բանն էր ծանոթացնել մեզ հայոց բառերի արմատներին, նոցա բաղադրվելուն ու ածանցվելուն. նմանապես սիրում էր նա համանուն բառերը իրար մոտ դասավորել և հազար տեսակ օրինակներով ցույց տալնրանց տարբերությունը:
Շաբաթվա մեջ մի կամ երկու անգամ սովորություն ուներ նա ամբողջ դասաժամը մի բան կարդալ և կարդացածը պատմել, դժվար (խրթին) դարձվածները պարզել: Երկրորդ դասարանումն որ էինք, այս կերպով կարդացինք չորս ավետարանները ևգործք առաքելոցը, երրորդ դասարանի մեջ կարդացինք գեղեցիկ Հովսեփի պատմությունը, Դանիել մարգարեի (Շուշանի պատմությունը) և Հովբա գիրքը. չորրորդումը` Գաբրիլ Այվազովսկիի օսմանյան պատմությունը, իսկ հինգերորդ և վեցերորդումնարդեն մենք ինքներս ազատորեն և գրեթե առանց բառարանների օգնության կարողանում էինք կարդալ և հասկանալ Եղիշեն,Խորենացին, Փավստոսը, Հոմերոսի` Եղիականը, Մահ Աբելին, Տելեմաքը, Միլտոնի Դրախտ կորուսյալը և շատ ուրիշ հայոցհեղինակներ և ընտիր թարգմանություններ: Շատ լավ միտքս է, որ Ալիշանյանի «Բլբուլ Ավարայրին» և նրա մյուս գեղեցիկբանաստեղծություններն առաջին անգամ կարդաց մեզ համար Պ. Էմինը և ծանոթացուց մեզ նրա գեղեցկությունը և սեր ձգեցմեր մեջ ժողովրդական բանաստեղծության:
Պ. Էմինի դասախոսությունները մի շարք գրական, պատմական, կրթողական քարոզներ էին, որոնք խորունկ տպավորություն գործում էին մեր պատանեկական զգայուն սրտերու վրա, որ շատերիս մեջ անջնջելի մնաց և շատերիս համար թերևս մի տեսակուղեցույց աստղ եղավ:
Այն վեց տարին, որն Պ. Էմինը մեզ հետ անցուց, գուցե նորա մանկավարժական գործունեության համար ևս ամենագեղեցիկ ժամանակամիջոցն էր գուցե նա ինքն էլ երկար ժամանակ թերևս և առ միշտ, անմոռաց պահեց իր մեջ… Չեմ կարող ասել, որ Պ.Էմինի այն միջոցի աշակերտքս մեր մայր-Հայաստանի համար չնաշխարհիկ էակներ հանդիսացանք, ո՛չ. բայց այն համարձակ կարող եմ ասել, որ մեզ նման հայկական շահերին անկեղծ մտերիմ խումբ էլ մյուս անգամ չտեսավ մեր հարազատ հողը: Փափազյան, Աղափիրյան, Ասկարյան, Միրիմանյան, Ռոտինյան, Սիմեոնյա, Միանսարյան, Քերովբե Պատկանյան և այլն, ևայլն աննշան և անհետք չի մնացին հայկական կյանքի մեջ: Այս ամենքին, Պուշկինի տողերը հայացնելով, կարելի է «Էմինի արծիվների փառավոր երամը» անվանել:
Այսօրվա պես հիշում եմ ուրիշ պատկեր ևս (անմոռանալի՛ օրեր սուրբ մանկության): Հունիսի պայծառ օր էր. ճեմարանի պարտեզը, հետ տաք և հորդահոս անձրևի, փայլուն և դալար տերևներով զարդարվել է. պարտեզի ավազացան շավիղները մաքուր, արեգակը վերեն թափում է առատ, բայց մեղմ ճառագայթներ, փոքրիկ աշակերտները խումբ-խումբ բաժանված, ո՛րըխաղում են ծառերի հովանիի տակ, ո՛րը կարդում և ո՛րը իրար պատմում իրանց հեռավոր, բազմակարոտ ընտանիքի մասին:Հանկարծ ներս է մտնում Պ. Էմինը. աշակերտները իսկույն թողնում են իրանց խաղերը, ընթերցանությունը և խոսակցությունը ևգալիս խռնվում են նորա չորս կողմը և մեծ խումբ կազմած` սկսում են ճեմելու: Այստեղ ոչինչ առաջվանե նախագծածխոսակցության նյութ չիկա. խոսում են ամեն բանի վրա, խոսում են ճեմարանի վրա, խոսում են Վենետիկի հարց Մխիթարյանցուխտի և մեր սուրբ Էջմիածնի վրա, միով բանիվ` ամենայն ինչ դառնում է նյութ նոցա խոսակցության: Պ. Էմինը այս երեխայական զրուցին տալիս է ուղղություն, նպատակ և իմաստ. առարկան քննվում է ամեն կողմից` աշակերտաց հասկացողությանը հարմար` իսկ որ գլխավորն է` ստանում է ազգասիրական ուղղություն: Երեխան սովորում է յուր հայ լինելը.երեխան դառնում է հարազատ սերունդ Հայկի և Արամի, նա դառնում է ուղղափառ հետևող Գրիգոր Լուսավորիչի մեկնած քրիստոնեական վարդապետության. տակավ առ տակավ պատրաստվում է նա հետևող լինելու Ղևոնդ Երեցին և Հովսեփին, որ Խոխոցիմ ավանեն էր: Այս շրջագայության միջոցին պատմության շատ խրթին տողեր պարզվում են և շոշափելի դառնում հայերեխայոց և աշակերտաց առջև: Եվ, իհարկե, այսպիսի վայրկյանները հավիտյան անջնջելի մնում են մարդուս սրտի մեջ և նորաբոլոր կյանքը արձագանքներ են հնչեցնում մեջը:
Ծերերս շատ սիրում ենք մեր կեցած ժամանակը. մեր բարեկամներին, մեր անցած ուրախությունը, միով բանիվ` մեր ապրածկյանքը ավելի բարձր դասելու, քանց նորերը, այսօրվանները. այո՛, այդ ներելի և հասկանալի պակասությունը ունի մեր հասակը, բայց կարելի չէ մերժել և այն, որ հազիվ երբեք գտնվում են այնպիսի անցյալներ, որոնք լավագույն են քան ժամանակակից օրերը: Ո՞վ կարող է ժխտել, որ այժմվա Լազարյանց ճեմարանի ուսումը, դասատվությունը, աշակերտաց առաջադիմությունը,նոցա ապրուստը, նոցա մեծաքանակ համալսարան մտնելը և այլն, և այլև որևէ նմանություն ունի առաջվա գծուծ զարգացման. քա՛վ ինձ այսպիսի ստություն բերնես հանելը. այժմվա Լազարյան ճեմարանը շատ, շատ կողմանե վեր է, քան թե 35-40 տարիսրանից առաջ, երբ ես աշակերտում էի նորա մեջ: Բայց մի բան կա ճեմարանի անցյալ օրերու մեջ, որն ամեն անաչառ մարդ կասե, որ անցյալը այժմվանե վեր է, և այդ «մի բանն» է այն հայկական ոգին, որն աներևույթապես թագավորում էր ճեմարանի մեջ, որն այժմ նվազել է: Քառասուն տարի սրանից առաջ մենք ավելի հայ էինք, հայերենի ավելի տեղյակ էինք. հայոց շահերը թանկ էին մեր սրտերին. մենք զարգանում էինք հայկական գրականության մեջ. մեր իդեալները միայն մեր նախնիքն էին, առաքինության օրինակներ մենք որոնում և գտնում էինք մեր պատմության մեջ, լայն հոսանքով ծծում էինք հայկական օդը ճեմարանի մեջ և միայն հայ գործողներ լինելու համար էինք պատրաստվում. Փափազյանը եղավ քահանա, քարոզիչ ևմանկավարժ հայ ժողովրդի և հայ մանկանց. Աղափիրյանը եղավ եպիսկոպոս և տեսուչ հայ դպրոցի. Պետրոս Սիմեոնյանը եղավ հրապարակախոս հայ լրագրի. Քերովբե Պատկանյանը բազմեցավ հայկական դասախոսի աթոռի վրա, և այլն, և այլն. սոքա մեր ժամանակվա հայկական երկնքի խոշոր լուսատուներն էին, դոցա ետևից գալիս է բազմաթիվ խումբ մանր գործողների, որոնք ցրիվ ընկած հայոց ընտանյաց, դպրոցների, եկեղեցիների մեջ զանազան ազգային պաշտոններ վարեցին, տարածելով ազգի մեջլույս, հայկական խոսք և հայկական ոգի: Այս դեպքը էլ մյուս անգամ չի կրկնվեցավ Լազարյանց ճեմարանի մեջ, և համարձակկարելի է ասել, որ 1843-1849 թվականը Պ. Էմինի մանկավարժության ոսկե դարն էր:
Մի ուրիշ բան ես ունիմ ասելու Պ. Էմինի մասին, որն սպասում էի, որ այլք` քանց ես առավել հմուտները, գիտունները` ասեին. սպասեցի շատ ժամանակ, բայց որովհետև նոքա լռություն պահեցին, ահա ես, որքան որ ուժս կպատե, կասեմ, խնդրելով կարդացողներես ներողամտություն դեպի իմ տկար գրիչը:
Մինչև 1843 թվականը, ինչպես երևում էր, Միքայել Սալլանթյանը ճնշող ազդեցություն է ունեցել ճեմարանի վրա. սույն թվին(այդ ես կարող եմ վկայել) նորա ազդեցությունը անհետացավ. պ. Էմինը ավելի ուժ ստացավ և հետևապես նրա ազդեցությունը շատացավ: Մինչև այն ժամանակ ճեմարանի աշակերտաց հայկական բարբառը զանազան պատճառներով աստրախանականէր. մենք կարծում էինք, թե շատ սիրուն դուրս է գալիս, երբ որ միամիտ-միամիտ ասում էինք, գնացիմ, բերամ, տըվամ, կերեցիմ, տըվեցիմ, յաղուս, քթացամ, պետքա տըված, պետքա բերած, ղարշու, բիրդան, հուջաթ, ատա և այլն, և այլն: Հենց որ Մ. Էմինը առաջին անգամ ոտքը կոխեց մեր դասարան, մեր խոսակցության լեզուն օրեց օր սկսավ մաքրվելու, կանոնավորելու, կոկվելու, շատ կամ սակավ դաշնակավորություն ստանալու, և ստացավ այն կերպարանքը, որն մենք այսօր տեսնում ենք անարդարապեսարարատյան կոչված բարբառումն, որն ըստ ամենայն իրավանց և արդարության պետք էր ճեմարանական բարբառ անվանելուև որի, եթե ո՛չ ստեղծողը, գեթ կերպարանք և շքեղություն տվողը Մ. Էմինին ճանաչելու:
Եթե ժամանակակից եղբարք անփութությամբ մոռացման տվին այս պարագան, հուսալի է, որ գեթ մեր երախտագետ ապագասերունդը կիմանա և կխոստովանի այս ճշմարտությունը, որն իմ կարծիքով պ. Էմինի գլուխը գարդարող դափնյա պսակիամենամեծ և ամենագեղեցիկ և ամենափայլուն տերևն է:
Մ. Էմինի գեղեցիկ և պտղավետ երիտասարդական ծաղկյալ հասակը գրեթե անցավ մեզ հետ. ինչպես երևում էր, միշտ մեզ հետլինելը, մեզ հետ հաղորդակցելը, իր իդեալները, իր տպավորությունները մեզ հաղորդելը նրա համար հոգեկան պահանջ էր դարձած: Շատ անգամ դասարան էր մտնում խորամանկ ժպիտը երեսին` թաշկինակի մեջ մի բան փաթաթած, ու մենք նրադեմքից նկատում էինք, որ էլի մի նոր բան ունի մեզ կարդալու: Երբ որ սովորական աղոթքը կարդացվում-պրծնում էր ու մենք հետաքրքիր աչքներս ցցում էինք նրա վրա. Էմինը սկսում էր «Hyc (այս նորա le mot tavorit-ն է) համարներդ պատրաստե՞լ եք», «Այո՛, այո՛», որոտում էինք աչքերս չհեռացնելով նրա բաղդատի թաշկինակից: «Hyc, — կրկնում էր Մ. էմինը, — եթե այդպես է, ուրեմն ես ձեզ այսօր մի լավ բան կը կարդամ», և բացում էր թաշկինակը. միջից դուրս էր գալիս մի անծանոթ բրոշյուր`վերնագիրը Բազմավեպ: «Տեսեք, տղերք, — ասում էր Էմինը, — մինչև ո՞ր աստիճան ճկուն, ուժեղ, արտահայտիչ և ճոխ է մերգրաբար լեզուն, որ կարողանում է մինչև անգամ մրցելու մեր օրվա ամենահռչակավոր բանաստեղծի կենդանի խաղացկունլեզվի հետ և նկարել այնպիսի պատկերներ ու կենցաղ, որն հինգերորդ դարու հայ լեզուն մշակողներին բնավ անհայտ էին». և կարդում էր Կռիլովի էշ և սոխակը, երաժիշտքը, Լոմոնոսովի Հյուսիսայգը և Իզմայլովի Եռմաքը և այլն, և մենք հիանալով լսում էինք այդ գեղեցիկ «կտորները» և գտնում էինք, որ նոքա ո՛չ միայն հավասարվում էին ռուսերեն բնագրին, այլև շատ ու շատ գերեզանցում են (անմեղ ազգասիրական մոլություն) ու, իհարկե, երկու-երեք օրից արդեն անգիր էինք անում: Եվ պ. Էմինը ուրախ էր, որ նորից ու նորից արծարծեց մեր մեջ սեր, ախորժակ և հիացումն դեպի մեր պանծալի գրաբար լեզուն:
Պ. Էմինի գովական հատկություններից մինն էլ այն էր, որ նա «բարեպաշտ զգացմունքով» հիշում էր իր մի ժամանակվա վարդապետների անունները. երբեք լսած չէինք նրա բերանից պարսավանք, ծաղրանք և չարախոսություն կամ որևէ ստորացուցիչ դատմունք դեպի իր մանկության վարժապետներն, երբ նա սովորում էր եղել Կալկաթայումն և թե իրպրոֆեսորներն` Մոսկվայի համալսարանումն գտնված միջոցին. միտս է, թե նա ի՛նչ հարգանքով խոսում էր հանգուցյալ Թաղիաթյանի և Ավդալյանի մասին, թեև այդ միջոցին արդեն քաջ ճանաչում պիտի լիներ երկուսի գիտությանց աստիճանը:
Այսպիսի երախտագիտություն դեպի իր երախտավորները խորին տպավորություն էր գործում մեր մանկական հոգիներու վրա: Եվ իրոք պետք է ասել` այս շատ գեղեցիկ գիծ է որևէ մարդու և մանավանդ նոցա, որոնք մանկավարժության ևդաստիարակության գլուխ են կանգնած: Այս խոսքերս լսելով մեր օրվա երիտասարդ մանկավարժներին հարկ է փոքր ինչշառագնիլ ամոթից, իրանց մանկության վարժապետի վրա միմոսություն, կապկություն և խեղկատակություն անելը մի տեսակսխրագործություն է դարձած այդ պարոններից շատերի համար, որոնց բոլոր գիտնական պաշարը, վկա է աստված, որ հազիվ միմկան բեռ է և ոչ ավելի:
Պ. Էմինը, ինչպես ասացի, սիրում էր մեր առջև կարդալ իր հավնած շարադրություններեն. այդպիսի գրվածքներից մինն էր նաև Եղիշեի Վարդանանց պատմությունը: Այսօրվա պես միտս է` ինչպես հանդիսավոր տխուր ձայնով կարդում էր նա «իսկ կանայք երանելյաց»-ը, ուր նորա ընթերցվածը սգավոր մեղեդիի ձև էր ստանում, ասես թե մեր լսածը խոսքեր չէին, գիրքը, դասարանի մեջ գտնված առարկաները և նույնիսկ վարժապետի երեսը անհետանում էին և մեր բորբոքված երևակայության առջև բացվումէր մորմոքիչ և արտասվելի պատկերների մի շարք, մեր մանկական երևակայությունը տանում էր մեզ հինօրյա ժամանակները.մեր նախնիք գալիս հանդիսանում էին մեր առջև մերթ իբր զրահավորված դյուցազներ. մերթ իբր դափնեզարդ նահատակներ, մերթ իբր դառն գերության մեջ շղթայած, հալ ու մաշ եղած կալանավորներ և մերթ իբր նժդեհներ օտարության մեջ ձգած`իրանց սիրականների կարոտը քաշելիս: Պ. Էմինը նայում էր մեր վրա և գուցե մտքի մեջ ասում էր` «Ես իմ սուրբ պարտքըկատարեցի և իմ սիրելի Հայաստանը կործանողներին վրեժխնդիրներ պատրաստեցի»:
Մեր օրերումը շատ սովորական բան է դարձած, ամեն քայլափոխին, պետք ու չպետք տեղը և այդ մանավանդ, մեր իբր-գիտնական, իբր-քաղաքագետ, իբր-ազգի թշվառության ցավակցողների բերաններեն լսել` «է՛հ, պրծե՛լ է մեր հայի բանը» և կամ` «էլի հայություն արի՞ր», այսինքն` ամոթալի գործ գործեցի՞ր և կամ «հայ-վա՛յ» և կամ «հայը թակե Վարդանին, թուրքը թակեՎարդանին» և անվերջանալի այսպիսի հուսաբեկ խոսքեր: Նկատելի է, որ երբեք լսած չէինք պ. Էմինի բերանից հայի պատիվը ստորացնող, հայի մասին անախորժ և հուսահատական որևէ դատմունքներ: Դարձյալ ժամանակակից «փլավի-ազգասերներին» աջ և ահյակ չէր գովաբանում ու խունկ ու զմուռս ծխում հայության. բայց և առանց մի հիմնավոր պատճառի չէր վատաբանում ո՛չ հայ վարժապետներին, ո՛չ հայ քահանաներին և վարդապետներին, ո՛չ մի հայ հաստատություն, մեկ խոսքով մենքճեմարանի մեջ, Էմինի մոտ սովորելիս մեր մեջ երկրորդ բնություն էինք դարձրել, հարգել և պատվել ամենայն ինչ որ իր վրակրում էր հայի և հայության անունը. հայ լեզու, հայ ազգ, հայ գրականություն, հայ մատենագիր, Էջմիածնա աթոռ, Վեհափառ կաթողիկոս, Մխիթարյանց ուխտ — մեզ համար մի-մի ազգային պարծանքներ, մի-մի սրբություններ էին առանց երկմտության,առանց թերահավատության, առանց կասկածանքի, բայց և ընդ նմին առանց մոլեռանդության: Թեև այս այսպես, բայց երբեք նկատած չէինք պ. Էմինի մեջ նաև մի թեթև նշույլ օտարատյացության. ասածիս ապացույց այն է, որ Պուշկինի և Լերմոնտովիգրվածքը առաջին անգամ մեզ ծանոթացուց նա. շատ անգամ, հենց իր դասի միջոցին, ձեռքը առնում էր նոցա շարադրությունները և կարդում էր մեզ համար, և այդ կերպով մեր մեջ սեր և ճաշակ էր ձգում այդ և ուրիշ ռուս հեղինակների մասին: Եվ այդ իսկ էր պատճառը, որ պ. Էմինի աշակերտների մեջ բավականին շատ թվով բանաստեղծական ոգով և ճաշակով երիտասարդներ երևան եկան. ինչպես Ասկարյանցը, Փափազյանը, Միրիմանյանը (Հայոց աղջիկներ` ձեր հոգուն մատաղ),Դոդոխյանը` (Ծիծեռնակ), Շահազիզյանը և այլն:
Մի ուրիշ հազվագյուտ հատկություն էլ ուներ պ. Էմինը: Երբ նա կարդում էր մեզ համար որևէ պատմական գիրք, զորօրինակ` Խորենացի, Փարպեցի, Փավստոս և այլն, կամ իրանից մի պատմական դեպք էր պատմում, նա այնպես հմտությամբ նախապատրաստում, հարդարում էր մեր միտքը, որ մենք բոլորովին մոռանում էինք, որ մեր կարդացածը կամ լսածը վերաբերում է մեզանից շատ տասնյակ դարեր առաջ կեցող մարդոց. մենք կարծում էինք, որ այդ անցքը, այդ պատմությունը հերու կամ երկու տարի առաջ կատարված բան է. հազար տարի առաջ ապրած մեր նախնիքը երևում էին իբր մեր մոտավորարենակից ազգականները. մենք մեր հազար տարի առաջ նահատակված գյուղացիների թշնամիներուն պտրտում էինք մերչորս կողմը. կարճ` պ. Էմինը դարձնում էր մամռոտած, փոշիոտած հայոց պատմությունը մեր հայրերից մեզ թողած հրիտակ ևմեզ ինքներուս` հարազատ ժառանգորդ Հայաստանին… Հուսամ որ պատմաբանի և մանավանդ ազգային պատմաբանի հանճարը երբեք չէ կարող դորանից վեր սավառնել. և Էմինը ուներ այդ արգասավոր հանճարը: Որ հայոց պատմությունը չոր ու ցամաք է, որ նորա մեջ չիկա մեր նախնյաց առօրյա կենցաղը, նորա կյանքի վայելքը, նորա երկրավոր ուրախությունը և այլն ևայլն, այդ ոչ ոքի համար գաղտնիք չէ: Սովորելով հին հունաց և հռովմայեցվոց ժողովրդական պատմությունը` մենք շատ անգամ դիմում էինք պ. Էմինին այս հարցմունքով` «արդյո՞ք մեր հայերն էլ ունեցե՞լ են կյանքի վայելքներ, խրախություններ արե՞լ են,երգեր երգե՞լ են, Հոմերոսի, Օրփեոսի, Հեղիոդի նման երգիչներ ունեցե՞լ են. ունեցե՞լ են հայկական նվագարան, նվագիարվեստը գիտցե՞լ են արդյոք և այլն, և այլն. իհարկե, մեր հարցմունքները անպատասխան չէին մնում, և շատ կարելի է, որ մեր հարցմունքները առաջին անգամ հղացուցին նորա «վեպքի» խորհուրդը, որով քանի մի տարի հետո նորա անունը հռչակվեցավ Եվրոպայի գիտնականաց կաճառումն:
Ասացի, որ մեր աշակերտած տարիները (1843-1849) պ. Էմինի մանկավարժական գործունեության ոսկե դարն էր. և կարծում եմ,որ չի սխալվեցա. հատուկ մեզ` այն ժամանակվա աշակերտացըս խմբի համար` գրեց նա իր «Քերականությունը»: Միտս է,ինչպես պ. Էմինը ամեն անգամ դասարան մտնելիս, հետը բերում էր փոստայի թղթի վրա գրած բնագիրը, իսկ թղթի լուսանցքները, որ թղթի ուղիղ կեսն էր, հենց դասարանի մեջ, դասատվության միջոցին, շատ անգամ ուղղվում, լցվում ևփոփոխվում էր: Պ. Էմինի դափնիեն և ոչ մի տերև խլած չեմ լինիլ, եթե ասեմ, թե նա մեզ սովորեցնելով ինքն էլ կատարելագործվում էր: Վերջին և բարձրագույն դասարանումն սույն օրինակ գրվեցավ նորա «Ճարտասանությունը», որ լույս տեսա՞վ արդյոք, թե ոչ, չգիտեմ:
Մի զարմանալի երևույթ, որն մինչև այսօր ինձ համար անլուծելի առեղծված մնաց, պ. Էմինը ինչպես որ վերը հիշեցի, թեև ինքըհիանալի կանոնավոր, գեղեցիկ և մաքուր աշխարհաբար էր խոսում, բայց բնավ չէր խոստովանում և չէր ուզում ճանաչել նորա գոյությունը և նորա ժողովրդականության ընթանցքը և ուղղություն տալու չէր աշխատում, թեև, կրկնում եմ, ինքը յոչ կամաց, աշխարհաբարի ամենահզոր հովանավորիչն էր: Մեր օրոք` «քլաս մտնել», «փառախոտով ճանապարհորդել», «փռոթեսթավաթանել», «չայ կամ քոֆե խմել», «բութիլքան ռասքուփռիվաթ անել» և այլն, և այլն, արդեն համարվում էին կոշտ խժդժաբանություն, և մենք` Էմինի աշակերտքս, առաջինն էինք, որ ամաչելով (իբր թե արածներս աններելի մեկ հանցանք էր) սկսանք հայ կենդանի բարբառի մեջ մուծանել դասատուն կամ դասարան, թեյ, սուրճ, համալսարան, դասախոսություն և այլնբառերն, որոնք հետո` մեր հետնորդների համար` դարձան սովորական գործածելի բառեր, և այժմ մինչև անգամ հայաբնակ քաղաքների ամենաստոր դասակարգի մեջ մուտք են գործած:
Պետք է խոստովանել, որ այստեղ ևս նշմարվում է պ. Էմինի ազդեցությունը, թեև, ինչպես ասացի յոչ կամաց: Ես այժմ մտածում եմ թե որքա՞ն մշակված և ծաղկած պիտի լիներ մեր այժմվա աշխարհաբարը, եթե պ. Էմինը ըստ արժանվույն ուշք դարձներ…
Պ. Էմինը ասում էր` թե այն ճեմարանում, ուր ինքը սովորել է հետս Ավտալյանի և Թաղիաթյանի, հայոց խոսակցական լեզունգրաբարն է եղել: Արդյոք այստեղ պետք չէ՞ որոնել այս առեղծվածի լուծումը…
1887, հունվարի 11, Նոր-Նախիջևան: