Previous Story
Մահացել է քանդակագործ Արա Շիրազը
Մարտի 18-ին, կյանքի 73-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը (Արամազդ Հովհաննեսի Կարապետյանը):
Հիշեցնենք, որ քանդակագործը ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ախտանիշով փետրվարի 24-ից գտնվում էր «Նաիրի բժշկական կենտրոն»-ում՝ ծայրահեղ ծանր վիճակում եւ արհեստական շնչառություն էր միացված։
Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Արա Շիրազի (Արամազդ Հովհաննեսի Կարապետյանի) մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: