Ճի՛շտ և հարկավո՛ր ժամանակին
Այս օրերին մշակութային բազմաթիվ հիմնարկներ չեղարկեցին նախատեսված փառատոները, ներկայացումներն ու համերգները:Ճիշտ որոշում էր: Բարոյական չէ հարյուրավոր զոհեր ունեցող, դեռևս չհուղարկավորած նահատակներ ունեցող երկրում, երբ ամեն վայրկյան կարող է վերսկսվել թշնամու հարձակումը, հանդեսներ կազմակերպել:Սակայն, որոշներ, պատճառաբանելով, թե դա ժողովրդին ոգեղեն ուժ ներարկելու իրենց պարտքն է, նախապես պլանավորած միջոցառումները մտադիր չեն չեղարկել:Հարգելի բարեկամներ, ամենալավ, ամենաբարի, ամենախիզախ գործերն անգամ պետք է կատարել ճիշտ և հարկավոր ժամանակին, այլապես դա կդառնա խրախճանք՝ ժանտախտի ժամանակ: Ցանկանո՞ւմ եք ոգեղեն ուժ ներարկել մարդկանց՝ հայրենասիրական, ազգային ոգեղենությամբ հագեցած ձեր բեմադրություններով մեկնեք Գորիս ու Ջերմուկ, սահմանամերձ մյուս բնակավայրեր, ուր ռմբակոծվելու ահն արհամարհած մարդիկ իրենց տունն ու հայրենիքի սահմանները չեն լքում: Բոլորովին այն կարծիքին չեմ, որ ռմբակոծության տակ հանդես գաք: Կրկնեմ՝ ճի՛շտ և հարկավո՛ր ժամանակին: Սամվել Խալաթյան
դրամատուրգ, արձակագիր,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ