Հրաչուհի Փալանդուզյան Լեզվաոճական ուղեցույց 5.
Սկիզբը` նախորդիվ
5.
Ամինոթթու, սաքսաֆոն
Ամինաթթու, սաքսոֆոն
«Թերմո, հիդրո, տեխնո, կիլո» նախածանցով բարդվող բառերը ո-ն պահպանում են` «թերմոդինամիկա, հիդրոկայան, տեխնոլոգիա, կիլոգրամ»: Ֆոն-ով վերջացող բառերը ևս կազմվում են ո-ով` գրամոֆոն, սաքսոֆոն, քսիլոֆոն: «Էլեկտրականություն, էլեկտրալիցքեր, էլեկտրասարքեր» և համանման բառերը գրվում են ա հոդակապով: Այս կանոնին է ենթարկվում նաև «ամինաթթու»-ն:
Այդ թվում՝ նաև
Այդ թվում կամ՝ նաև
Գերադասելի է կամ առաջին, կամ երկրորդ մասի գործածումը, բայց հաստատ՝ ոչ միասինը. «Այդ
թվում՝ Արշակունիները»: Կամ՝ «Նաև՝ Արշակունիները»:
Այլոք
Այլք, ուրիշներ
Ոմանք սիրում են իրենց խոսքին գրաբարյան ոճավորում տալ, անգամ չկասկածելով, որ դա հանգեցնում է լեզվական վթարի: Գրում են. «Հանդիսությանը ներկա էին հերոսի հարազատները, զինակիցները և այլոք»: «Այլոք» անմեղ բառը սխալ գործածության հետևանքով վերածվել է քերականական տարածված անճշտության, քանզի նշված նախադասության մեջ հարկավոր է օգտագործել «այլք» /«այլ» բառի հոգնակին/ կամ պարզապես «ուրիշներ» բառերը: Ինչո՞ւ. որովհետև ենթակաները դրված են ուղղական հոլովով, ուստի չնշված ենթակաները ևս այդ հոլովն են պահանջում, իսկ «այլոք»-ը ուղղական հոլովով չէ:
Շարունակելի
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ