Հրաչուհի Փալանդուզյան Լեզվաոճական ուղեցույց 3.
Սկիզբը` նախորդիվ
3.
Ամբողջ երկրով մեկ
Ամբողջ երկրում կամ՝ երկրով մեկ
Երկուսի փոխարեն հարկավոր է ընտրել մեկը՝ կամ «ամբողջ երկրում», կամ «երկրով մեկ»: Դա անհարժեշտ է կրկնաբանությունից խուսափելու և խոսքն առավել համառոտելու համար:
Ամանչել
Ամաչել
Պատմական ճակատագիրը հայ մարդուն հարկադրել է որևէ բարբառի կրող լինել: Բարբառը, անշուշտ, հարստացնում է հայի լեզվամտածողությունը և բառապաշարը, բայց
երբեմն էլ նրան դարձնում է անկամ ենթակա:
Իբրև տխուր օրինաչափություն՝ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ անհատը զլանում է ազգային ամենաթանկ ունեցվածքին խստագույն լրջությամբ վերաբերվել և հանրային հարթակներում արտահայատվում է այնպես, ասես սեփական պատշգամբում մտերիմների հետ սուրճ է ըմպում: Դրա հետևանքը լինում է մեր գրական լեզվի անխիղճ ոտնահարումը, ինչի դրսևորումներից մեկն էլ որոշ բառեր ն հնչյունով համեմելն է: Ահա դրանք՝ «ամանչել, ճանանչել, կանանչ, կամանց, կապնվել, ավելնորդ, ընձեռնել, անձեռնոցիկ»: Այս բառերից յուրաքանչյուրն իր հոլովույթով է անցել, այժմ դրանց անդրադառնալու հարկ չկա, սակայն ճիշտը հիշելը պարտադիր է՝ «ամաչել, ճանաչել, կանաչել, կամաց, կապվել, ավելորդ, ընձեռել, անձեռոցիկ»:
Շարունակելի
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ