ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Դսեղի մովում ծնվեց մի տղա,Որ պիտի դառնար պոետ մեծանուն,Աստվածեղեն էր ժպիտը նրա,Հայացքը անծիր եթերն էր տանում։Հայոց հինավուրց տաճարում խոսքիՀավատի խորան նա պիտի բացեր,Ու շաղ պիտի տար հուրքերը ոսկի,Անսահմանի մեջ ճախրեր դեպի վեր։Եվ ապա իջներ, սուզվեր դղիրդում՝Մեզ պատած վշտի անտակ ծովի մեջ,Եվ ահասաստիկ այդ մառ անդունդումՊիտի բորբոքեր հույսի ելևէջ։Կախարդագրչով պիտի սերմաներԱնբասիր խոյանք հավերժագնա,Տիեզերքի մեջ պիտի Սե՜ր մաներՈւ պիտի ցաներ լույսի մանանա ։Պիտի շողացներ միտքը մանուկիՀեքիաթ բառերի կարկաչով չքնաղ,Մաքրեր ակունքը մեր սրտաերգի,Կերտեր վեհության հուրքեր լուսատաղ։Պիտի Անուշի սերը հավերժեր,Զղջանքից ցնծար Թմկա տիրուհին,Գիքորի մահով մարդուն մարդացներ,Կրակներ բերեր սառած սրտերին,Ու չնվաճվող քառյակներ գրեր,Պարզությամբ հասներ բարդության վերին,Անծայրածիրում հավիտյան թևեր,Ոգեղեն լույսը տաներ աստղերին…Մտիկ էր տալիս անտառը նրան,Ճակատը շոյում բույրերով նրբին,Նա գիտեր, որ այդ թրթռուն տղանՊիտի բաց աներ նաիրյան ոգին։Եվ ձայնակցում էր անտառին զմրուխտԴեբեդը մոլի՝ փրփուրը բերնին,Վեհորեն բազմած սարերին կապույտՓառավորվում էր Աստծո մեղեդին։Օդում պարում էր մի վառ լուսագիծ,Շողեր էր ժանյակ ամպերը ծափում,Եվ ճախրանքների անհուն երկնքիցԲանատեղծության վարդեր էր թափվում։ ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ