Previous Story
Հասմիկ Սարգսյան. ՍՓՈՓԻՐ, Ի՛Մ ԼՈՒՍԵ
Սփոփիր ձայնով քո,
Հոշոտված եմ այսօր,
Իմ սրտին կաթեցրու
Դարմանիչ հնչյուններ,
Դու խոսիր՝ ինչ կուզես,
Հենց հիմա միայն թե
Մի լռիր քո հեռվից,
Քո ձայնին կսպասեմ:
Վախենամ այս գիշեր
Ես հազիվ լուսացնեմ՝
Կտցահար, արնոտված
Պատերին կխփվեմ…
Դեռ մի պահ չի անցել,
Որ լքյալ իմ հոգին
Ողբում էր միայնակ
Կաղկանձով ցավագին:
Դու եկար, իմ լուսե,
Արևելք քո հեռվից,
Ի վերուստ էր տրվել
Պատկերդ ճանաչել:
Սպիներ խորխորատ
Ու ցավի ակոսներ
Վարուվեր ինձ կանեն
Թե կողքիս չլինես:
Ես՝ քեզ լուռ ունկնդիր,
Քո համեստ ընթերցող,
Հոշոտված եմ այսօր,
Շտապիր սփոփել…
Հասմիկ Սարգսյան