Հասմիկ Սարգսյան. Կուզեի տեսնել ուսուցանողին՝ որպես զինյալի
Կուզեի տեսնել ուսուցանողին՝ որպես զինյալի,Որը ելել է սահմանն հսկելու արթնությամբ, անթարթ,Ոնց Ավարայրի ճակատը պահող աշխարհազորի,Գնդերեցների շարքն առաջնորդող հայրը Ղևոնդյան։ Այսօր սասանված որքա՜ն դպրանոց գոցությամբ սգաց,Ես մեկին գիտեմ, որ չի հաշտվում մտքին կորստի,Հադրութի առնակ լեռների ներքո գյուղը իր խաղաղՉի արթնանալու աշնան անդրանիկ զանգերի կանչին։ Իր մանուկները այբբենարանը նոր էին սերտել՝Տեղանունները ճիշտ վանկարկելով հայրենաբարբառ․․․Ի՞նչ հավատափոխ, մոգերի դրդմամբ, գործեց անարգել,Երբ տղմուտների ծանծաղ ափերին քաջերը ընկան։ Ուսուցիչները՝ զինյալների պես պիտ ելնեն հսկման,Եվ կգտնվեն նրանց հետևող բյուր աշակերտներ,Որ ուշիմորեն կսերտեն նորից գիր ու հավատամք,Փրկչության ուխտով սրբազան երկիր մինչև արշավել․․․ Սեպտեմբեր 1, 2021Հասմիկ ՍարգսյանՆվիրում՝ հադրութեցի ուսուցչուհի Արինա Չաքմազյանին և կրթելուն կոչված հայ նվիրյալներին