Հասմիկ Սարգսյան. ԾԱՆՐ ԽՈՀԵՐ
«…Համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»: Աւետարան ըստ Ղուկասի Ձիթենյաց լեռան վրա աղոթողներ,քանի՞ անգամ եք ուրացել մինչև աքլորականչը,ո՜վ է վաճառել իր մախաղն ու վերարկուն՝ սուրը գնելու համար.Նա, որ քարընկեց աղոթում էր ու համբույրից հետո պիտի դատվեր անօրենների հետ,պատվիրեց աղոթքի կանգնել և չընդարմանալ քնի մեջ.արդյոք կատարե՞լ եք պատվիրանը.մանր շատրվանելով քրտինքն էր հոսում արյան հետ,իսկ աշակերտներն իրենց առաջնության տեղի համարվեճից հոգնած մրափի մեջ էին.և՛ նրանցից մեկը, որ պիտի ուրանար երեք անգամ,և՛ մյուսը, որի ոտքերն էր լվացել նախօրեին,պիտի մոտենային ու անկեղծության երևութականությամբողջունեին իրեն.(դժվար է հիմա ինձամեն համբուրողի մեջ չտեսնել հուդայի)և այն բաժակը, որ ըմպեց ցմրուր,ինձնից ոչ ոք չհեռացրեց.ես անկարող էի նրա պես հաշտ ընդունելինձ մատուցած ըմպելիքը.քարոզիչ են դարձել տեղի համար կռիվ տվողները, ցորենը մաղել՝որպես կերակուր մնացել է որոմը.Սպասավորը՝ խաչվել,հավատից խոսում են փերեզակները.Ձիթենյաց լեռան վրա ծնկած փարիսեցիները ջանադրորեն ջնջում են արյան հետ հոսած քրտնքի վերջին հետքերըԽաչը տանողի.(սրդողած սպասում եմ երրորդ աքլորականչի ավարտին.ո՜վ կլինի հաջորդ ուրացողը) Հասմիկ Սարգսյան