Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
(Գրիգոր Նազարյանի «Աղջիկը՝ հավերժանշան կարպետազարդի ֆոնին» կտավի մոտիվներով)
Սոսեսփյուն, ձեռն դալար
Սաղարթները շուրջն արձակած
Քամիների պոռթկմանը տակ
Չափահանգով ձոն — ծիսական
Սահմանումով և շնորհով
Բուրան, փողով ու կավալով
Խոշ-բիլազիգ պար — արարով
Հելունների պես գործվածքով
Պտուտաձև կշարժվի
Թռիչք դեպ աջ՝ ոտնաթաթին
Պարաշրջան պիտի մտնի
Խաղացնելով ոտքը ծնկից
Թևնոցները՝ կանաչ ներսից
Դուրսը՝ նախշուն, գործք կարպետի
Փեշն կառույցով կուռ ամրոցի
Ելել է արդ, որ օրհներգի
Ոնց թռչունք են թևք խփելով
Հորիզոնում հայտնությունով
Ամեն զարթման և անձանձրույթ
Նորափեսան դիմավորում
Մայիս 20, 2022
Հասմիկ Սարգսյան
(Գրիգոր Նազարյանի «Հայոց լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքի «Աղջիկը՝ հավերժանշան կարպետազարդի ֆոնին» կտավի մոտիվներով)