Previous Story
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
Հույսից լույս եմ քամել ու պսակ հյուսել,վաղվա օրդ պիտի ես թագադրեմ,արքաներիդ ծիրանին քեզ կհագցնեմ,ու կօրհնվես որպես հավերժի վկա։ Զավակներիդ ոգով սուրդ կթրծես,հաղթանակ կտոնես ծեսով ու կարգով,կհնչեցնես փառքիդ ծնծղազարկը հզոր,դրոշդ կպարզես եղծված աշխարհին: Ե՛լ, հավերժո՛ղս, ու մե՛ջքդ շտկիր,մի՛ թող, որ ոգիդ չարից պատանդվի,ջարդի՛ր շղթաները անարգ գերության,մի՛ դիր զավակներիդ զոհասեղանին։Սրբի՛ր արցունքը սգացող մայրերի,մի՛ թող հավերժվի անեծքը ողբի,ջնջի՛ր խարանները մեր պարտությունների,պսակյալ ճակատիդ «ՀԱՎԵ՜ՐԺ ԵՄ» դաջիր։
Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ