«Հայու տեսակ» խորագիրը կրող հայագիտական դասախոսությունների շարք
«ԿԱՐԻՆ» ավանդական երգի պարի խումբը «Թեքեյան Կենտրոն» hիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 20-ից սկսում է «Հայու տեսակ» խորագիրը կրող հայագիտական դասախոսությունների շարք:
Դասախոսությունների նպատակը ազգային գաղափարախոսության հենքի վրա երիտասարդ սերնդին կրթելը, դաստիարակելը, մշակութային բարձր ճաշակ ձևավորելն ու ռազմահայրենասիրական ոգի սերմանելն է:
Դասախոսելու են կրթության, մշակույթի, գիտության, ռազմական և հոգևոր ոլորտների լավագույն մասնագետները:
Առաջին դասախոսության թեման է. «Տարբեր ոլորտների նշանակալի դերը հայ քաղաքացու դաստիարակման և ձևավորման մեջ»:
Բանախոս «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան Յուրաքանչյուր դասախոսության վերջում կներկայացվի հաջորդ բանախոսն ու դասախոսության թեման և օրը:
Սիրով սպասում ենք «Թեքեյան Կենտրոն» hիմնադրամում (հասցե՝ Խանջյան 50, հեռ.՝ 573057, 577845)
Դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 19:00-ին:
Մուտքն ազատ է: