Հայազգի Գոգենը` Արման Թաթևոս Մանուկյան
Արման Թաթևոս Մանուկյանը ծնվել է 1904 թ.Կոստանդնապոլսում: Նախնական կրթությունը ստացել է Մխիթարյանների միաբանությունում: Այնուհետև նրա ընտանիքը գաղթել է Ամերիկա, որտեղ նա նկարչության դասընթացների է մասնակցել, այնուհետև գրաֆիկ դիզայնով` գրքերի ձևավորմամբ է զբաղվել: Նրա հետաքրքրության հիմնական առարկան ծովն էր ու ծովի մարդիկ:
1927 թ> զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Մանուկյանը որոշում է մնալ և ստեղծագործել Հավայան կղզիներում: Եվ ծովի թեման նա այս անգամ զարգացնում է որմնանկարի ժանրում: 1929 թ. երիտասարդ նկարիչը հանդես է գալիս առաջին անհատական ցուցահանդեսով : Իսկ 1931 թ խոր դեպրեսիայի մեջ հայտնվելով` միայնության մեջ ինքնսպան է լինում:

