ՀԱՄՈՒՅԹԻՑ` ԱՆԴԻՆ…
Լեռնապատի` «Երջանիկ» ազգագրական երգի֊պարի վաստակավոր կոլեկտիվ
Հայաստանի Հանրապետության, Լոռու Մարզի՝ Լեռնապատ համայնքի՝ բեղﬓավոր ուղի անցած <<Ազգագրական Երգի-Պարի>> վաստակավոր համույթը, ստեղծվել է՝ 1938-թվականին մանկավարժ Հրանուշ Զարգարյանի նախաձեռնությամբ, բայց Հայրենական մեծ
պատերազմի պատճառով համույթը 1941-թվականին դադարել է իր՝ մշակույթային գործունեությունը։
Ապա տասնհինգ տարի անց․ 1955-թվականի, գարնանը` Լեռնապատ համայնքի պատվավոր քաղաքացի, մանկավարժ Մարգո Մալխասյանի ջանքերով համույթը վերականգնվեց և շարունակեց իր ակտիվ մշակութային գործունեությունը՝ Լեռնապատ համայնքի, այնուհետև ամբողջ երկրի շրջաններում։ Այնուհանդերձ սկսվեցին համույթի աﬔնօրյա համառ ու երկար փորձերը։ Համույթը մասնակցում էր՝ Հանրապետական փառատոնների, ստուգատեսների, մրցույթների և հաղթում իր հայկասիրտ ազգայնականությամբ։ Ապա համույթը 1966թ ճանաչում գտավ ամբողջ Հանրապետությունում։
Հպարտանում ենք և վերհիշում 1967-թվականին, երբ Մոսկվայի՝ Կրեմլի սյունազարդ դահլիճում համույթը
մասնակցեց՝ գեղարվեստական ինքնագործ խմբերի ﬕջազգային փառատոնին և առաջնություն շահելով հայրենիք՝ վերադարձան հաղթանակած և արժանացած ﬕ շարք պարգևների։ Այդ իսկ՝ հաջողությունից ոգևորված Համույթը՝ 1981-թվականին համույթի գեղարվեստական խորհրդի որոշմամբ անվանակոչվեց՝ <<ԼԵՌՆԱՊԱՏ>>, ի պատիվ՝ Լեռնապատ համայնքի և նրա ժողովրդի։ 1988-թվականի աղետալի երկրաշարժի պատճառով՝ <<ԼԵՌՆԱՊԱՏ>> համույթը կրկին դադարեց իր մշակույթային գործունեությունը։
Ապա, 1998թվականին՝ Երջանիկ Աշրաֆյանի նախաձեռնությամբ և Լեռնապատ համայնքի ղեկավար, այժմ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Վանո Եղիազարյանի աջակցությամբ՝ <ԼԵՌՆԱՊԱՏ>> համույթը կրկին անգամ սկսեց իր մշակույթային լիաթոք գործունեությունը։
2000-թվականի, հուլիսի 7-ին՝ <<ԲԵՄ>> մշակույթային ﬕավորման Տնօրեն՝ Արﬔն Նալբանդյանի հրավերով և Երջանիկ Աշրաֆյանի դստեր՝ Վարդուհի Հակոբյանի կազմակերպչական աշխատանքների շնորհիվ, <<ԼԵՌՆԱՊԱՏ>> համույթը ելույթ ունեցավ՝ Երևանի Երիտասարդական պալատում։
Այնուհետև հրավեր ստացան՝ Աշտարակի ձորում << հորովել >> ամենամյա միջազգային փառատոնին մասնակցելու, Օպերայի և բալետի շենքում՝ <<Մեկ՝ Ազգ, Մեկ՝ Մշակույթ>> ծրագրի շրջանակներում, ներկայացնելով Լոռու մարզը։ Բոլոր տեղերից էլ վերադարձել են պարգևներով։
Շատ ցավալի է այն, որ 2008-թվականին համույթը նորից դադարեց գործել։ Ապա 2017- թվականի մարտին՝ Մոսկվայի <<Անի>> պարային համույթի գեղարվեստական ղեկավար՝ Արփինե Հակոբյանի նախաձեռնությամբ, Երջանիկ Աշրաֆյանի և երգահան Աշոտ Դալլաքյանի աջակցությամբ՝ կրկին անգամ վերակազմավորվեց և անվանակոչվեց՝ <<Երջանիկ>> երգի֊պարի ազգագրական վաստակավոր համույթ։ Ի պատիվ Երջանիկ Աշրաֆյանի ազգային՝ գոհարները պահպանելու և տարածելու համար։
Համույթի հին անդաﬓերին փոխարինել են նորերը, որդիները՝ հայրերին, դստրերը՝ մայրերին, իսկ
թոռները՝ տատերին ու պապերին։
<<Երջանիկ>> երգի֊պարի ազգագրական համույթը՝ ﬕնչ օրս, շարունակում է իր՝ մշակույթային լայնածավալ գործունեությունը, Գեղարվեստական ղեկավար` Արփինե Հակոբյանի, գլխավոր խմբավար` Աշոտ Դալլաքյանի, պրոդյուսեր Վարդուհի Հակոբյանի գլխավորությամբ, խմբականներ՝ Աննա Ներկարարյանի, Աշոտ Միտիչյանի, Արﬔնուհի Թամազյանի, Մանյա Բաղդասարյանի, Անժելա Խառատյանի, Կարինե Ալոյանի, Ռուզաննա Նազարյանի, Լաուրա Եղոյանի, Հովհաննես Մնացականյանի, Արշակ Հակոբջանյանի, Ռոլանդ Մնացականյանի մասնակցությամբ և Լոռու մարզի Փամբակ վարչական կենտրոնի հովանու ներքո։
Նյութը պատրաստեց
համույթի գլխավոր խմբավար` Աշոտ Դալլաքյանը