Previous Story
Խրիմյան Հայրիկը հումորիստ էր
Posted On 28 Հնվ 2014
Comment: 0
Սկիզբը`
Խրիմյանը իրան ավելի բանաստեղծ էր համարում, քան կաթողիկոս
Խրիմյանը հումորիստ էր: Ամենալուրջ և ամենահանդիսավոր պահերին անգամ նա չէր մոռանում իր բնածին հումորը:
Առաջին քարոզն էր Թիֆլիսի Վանքի տաճարում: Բավական երկար քարոզ: Սեղանի վրա դրված էր մի բազկաթոռ, Խրիմյանըխոսում էր ոտքի վրա: Քարոզի կեսին նա ասաց.
— Շտէ այդպես:
Եվ նստեց բազկաթոռի վրա: Դպիրների խումբը մի քահանայի ղեկավարությամբ, կարծելով, որ Հայրիկն ավարտեց քարոզը,սկսեց երգել «Հայր մեր»: Հանկարծ ոտքի ելավ Խրիմյանը:
— Համբերիր, տեր պապա, ես խոսքս տակավին չեմ ավարտել, — ասաց նա, — անոթի ես, մի շտապիր, կրնաս քիչ ուշ ճաշել:
Մենք դարձյալ շփոթվեցինք: Տաճարը լիքն էր օտարականներով: