Previous Story
Խոսք` Սբ. Ծննդի և Ամանորի
Posted On 04 Հնվ 2014
Comment: 0
Ջահելության վարդի նման հնօրյա
Փաթիլները ո՜նց են ծաղկում մեղմօրոր,
Ավետիսի աչքալույսով, Տե՜ր, օրհնյա-
Շնորհավո՜ր սուրբ ծնունդ ու ամանոր:
Ճերմակահեր պապի նման ձմեռվա
Խինդը տնից թող տուն մտնի բախտավոր,
Ջուրը նետված քառաթևը, Տե՛ր, օրհնյա-
Շնորհավո՜ր սուրբ ծնունդ ու ամանոր:
Սեր առաքիր սրտաողող, հաց օրվա,
Հոգեսատար հրեշտակներ թևաավոր.
Ապրողներին, նրա՛նց որդոց, Տե՛ր, օրհնյա –
Շնորհավո՜ր սուրբ ծնունդ ու ամանոր:
Կարեն Առաքելյան