ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
…Դեռ երկու ամիս առաջ էր, որ Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոս Մխիթար Գալեյանի մայրիկի` մեր սիրելի Астх Галеян -ի էջում կարդացինք մի այսպիսի գեղեցիկ և հուզիչ գրառում.
<<Վերջերս փոքրիկ Մխիթարիս համար գնումներ կատարեցի «Երազ»մանկական կենտրոնից Chicco խանութ սրահից ու ստացա խաղարկության կտրոններ, չնայած չշահեցի,բայց նաև շահեցի։Անակնկալ էր ինձ համար,շնորհակալ եմ ուշադրության համար>>։
Այո, սիրելի հերոսամայր ։ Սա վկայությունն է այն բանի, որ փոքրիկ Մխիթարին սպասում էինք բոլորս։ Որովհետև Մխիթար Գալեյանը իր
անմահությամբ գծեց ազգի հարատևության ճանապարհը, իսկ փոքրիկ Մխիթարը լինելու է ազգի վերածննդի խորհրդանիշը։
Այսօր ծնվեց փոքրիկ Մխիթարը։ Ծնվեց , որ ևս մի լույս վառվի մեր ազզային կյանքում։Փոքրիկ Մխիթարը ծնվեց ու միացավ մեր մյուս հերոսամայրերի լույս աշխարհ բերած գանձերին, որ վաղվա ազգն են լինելու։
Բարով ես աշխարհ եկել, մեր սպասված հրաշք` փոքրիկ Մխիթար։ Դու մեզ ուժ ես տալու, որ ապրեցնենք մեր բոլորի Դուխավիկ Մխոյին, ով քեզ համար միշտ լինելու է ավագ եղբայր , իսկ ազգի համար`Հերոս, որ ապրելու է սերունդների սրտում։ Դու լինելու ես ուժեղ ու հզոր, որովհետև Մայրդ և մեր բոլորի Հերոսամայրը այդպիսին է ուզում տեսնել քեզ ու ծնվելիք հայ սերունդներին։
…Շնորհավորում եմ բոլորիս, մեր սիրելի տիկին Աստղ։ Աստված ամուր պահի մեր գանձին։ Թող լուսավոր լինի փոքրիկի կյանքի ուղին։
Մեր Հերոսը`Մխիթար Գալեյանը երբեք էլ բացակա չէ, հավերժ ներկա է։
Խոնարհումս, Հերոսամայր։ Ձեր ընտանիքի կողքին ենք միշտ։ Սիրում եմ Ձեզ անչափ։
Հասմիկ Պողոսյան