ԽԵԺԱՀՈՏ՝ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ
Խորդանոցում պահված հին իրերի մեջ,թե քրքրեմ, կգտեմ քեզ՝ հին տոնածառ,քո տարիքով կարող եմ հաշվել ապրած տարիներս,ավելի ճիշտ՝ չապրածները: Կողքին լավ պահված գերմանական խաղալիքների տուփըկրում է հիշողությունը կոտրտված փայլի մանկության,դու ավելի գեղեցիկ ես՝ թեև արհեստական,բոլոր եղևնիներից. Քեզ չեմ զարդարել անցյալ դարից.այս տարի կսրբեմ փոշիները,թելեր կկախեմ խաղալիքների տեղ՝նրանք, որ կախում են ծառերից՝ցանկություններ մտքում պահելիս. մի՛ հրավիրեք ինձ մենավորների հավաքինամանորի գիշերը.ես միշտ իմացել եմ՝ Ձմեռ պապ չկա,ինքս էի ընծան դնում կրտսեր քրոջս բարձի տակ. Կդնեմ քեզ մեծ սենյակի մեջտեղում,և անտառի խեժահոտը կլցվի ներս,փողոցի լույսերը կխաղան ճյուղերիդ մեջ,կլինի տոն՝վերևում՝ բազմաթև աստղ.Կսպասեմ մեն-միակ ընծային՝քո ժպիտը՝ սա կարդալիս…. Հասմիկ Սարգսյան