Խաչիկ Մանուկյան. ՁՄԵՌԱՅԻՆ ՏԵՆԴ
Անմարս բնազդների բժժանքը հոգուս մեջԵվ գիրացող սաղմը պտղակալած բառի,Պարականոն կյանքիս օրերը սնամեջ-Ամփոփ գծաբաժան՝ թվակտտած քարին,Մանկությունից ձգվող չար ու բարու մի վեճ,Գույներ ու անուններ, ձայներ տարաշխարհիկ,Արնոտ մագիլներով մի վիթխարի բվեճ,Որ եղել էր հլու սուրհանդակը չարի ֊Ագահ խփշտեցի՜ն խաղաղությունս մեծ,Որ արարման տե՛նդը նորից ինձ պաշարի։ Ես պարզեցի ափս փաթիլների առաջ,Տեսա՝ մատներս են կաթիլ — կաթիլ հալվում,Շնչավորեց ձյունը իմ մարմինը սառած,Զանազանեց իմ մեջ՝ միս, ոսկոր ու արյուն…Վրաս ասպատակող այն փաղանգի դիմաց,Որ հավատիս մարմար սյուներն էր ավերում՝Սվիններով սիրուս երակները քամած՝Թունոտ ժպիտների մահվան սրահներում-Շաղվեց փաթիլ-փաթիլ, իջավ կամաց-կամաց՝Բոլորովին ուրի՜շ, անապակա՛ն մի ձյուն։ Մի շիվ՝ խմբավարի ճկուն մատների պես՝Հսկա անտառի դեմ իր կատարն էր ճոճում,Երբ թփերի միջով անցնում էի ես ներս,Որ խաղաղվեմ մի խուլ, անձեռակերտ որջում…Սակայն այս ինչու՞ են գազանները փախչում,Լեղապատառ կանչում մութ խորքերից իրար,Վերից՝ թռչունների համահավաք խենթ չուն,Վարը՝ մռնչոց ու ոռնոց սարսափահար -Անվերջ գալիս են ու ունկերիս մեջ խաչվում՝Դառնում մահվան կաղկանձ ու ողբ մի միալար։ Քույրիկ իմ այծյամներ, փղեր իմ բարեկամ,Ես ձեր հավատավոր, հալա՛լ ուխտավորն եմ,ՈՒ՞ր է ոստնում փութով այս անվեհեր արքան,Եկել եմ՝ ձեր քաղցր առավոտը օրհնեմ՝Որպես աստվածային եզերք նվիրական,Որպես սրբավայր մի՝ կրքերի հողմածեծ…Օ՜հ, ես մարդ չեմ, մարդ չեմ՝ խոշտանգվել եմ այնքան,Որ սիրտս քար է մի, արնակալ քար է մեծ -Ես գազան եմ դարձել, հրե՛շ մի իսկական՝Բորենու ու գայլի մերձավորը անեղծ։