ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
(Գեղանկարիչ Սամվել Մարությանին՝ իր արած դիմանկարների ցուցահանդեսի առթիվ. Նոյեմբեր 5, 2022)
Օրը կարճվում է, լույսը` քչանում,Տրէ ամիսն է՝ հայկյան տոմարով,Ես տերունական խորհուրդ կունկնդրեմ՝Ոնց Աստված տիրեց ի վերայ մարդոց։ Այսօր լույս ժամին պատկերս առի,Խորամխությամբ այն էր վրձնված,Թարգմանությամբ էր խաղաղ ապրումիս,Խավար, ծվատող գաղտնություն չկար։ Ես շրջում էի պատկերների մեջԵվ ծանոթություն հաստատում լռիկ,Արդյոք արժա՞ն են լույսովդ օծման,Եվ ի՜նչ կյանքով են ապրել նախորդիվ։ Տեսնես ի՜նչ հույսով գոցել են օրեր,Երբ օրհասի մեջ որդիներ տեսան,Երբ որ դռնփակ պատարագում էր,Երբ ֆոսֆորային անձրևներ եղան։ Տեսնես՝ ապրե՞լ են արդյոք խնդությամբ,Երբ որ տաղանդ են տեսել առավել,Իրենց օժտությամբ չե՞ն գոռոզացել,Եվ չե՞ն ուրացել հրաժարությամբ։ Տեսնես՝ ապրե՞լ են արդյոք հաշտությամբ,Թե՞ ըմբոստ էին և անհնազանդ,Ի՞նչ քուրայում են սրտերը խարկել,Ապաշխարե՞լ են խոստովանությամբ։ Ո՞վ է՝ իր կյանքում առաքյալ եղավ՝Չկռահելով անգամ այդ մասին,Ո՞վ էր՝ չտրվեց գայթակղության՝Հետևելով զուտ սրբերի վարքին։ Նրանց շարքերից ո՞վ հանիրավիՄիածնի նման խաչին գամվեցավ,Եվ նրա աջը պիտի զմռսվի,Որ սերունդները խոնարհվեն նրան… Այս պատկերները հայում էի ես՝Միառժամ գաղտնի սիրտս քննելով,Եվ այս ամենում լու՛յսն էր առավել՝Տրէ ամսվան՝ հայկյան տոմարով․․․ Նոյեմբեր 5, 2022Հասմիկ ՍարգսյանԴիմանկարի հեղինակ՝ Սամվել Մարության