Previous Story
«Թանգարանային գործունեության իրավական կարգավորումը»
Նոյեմբերի 19-ին` երեքշաբթի, ժ. 19,00-ին հրավիրում ենք Ձեզ «Կենաց տուն» մշակութային կենտրոն, որտեղ տեղի կունենա հանդիպում Սարդարապատի հուշահամալիրի և Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ «Թանգարանային գործունեության իրավական կարգավորումը»: Նա կանդրադառնա նաև մշակութային արժեքների պահպանության և արտահանման, ազգային մշակութային քաղաքականության և այլ հարցերի:
Կենաց Տուն, Պուշկինի փողոց 38, 2րդ հարկ:
Հեռ. 538409, 094 370214
Համեցեք, մուտքն ազատ է: