Previous Story
Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ)
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հաստատել է, որ կառավարությունը Զվարթնոցի կլոր շենքի ճակատագիրն արդեն որոշել է: 2013-ի ավարտին հաստատվել է օդանավակայանի զարգացման ծրագիրը: Կլոր շենքը ծրագրում չկա: Այն քանդվելու է: Ճարտարապետների միության փոխնախագահը մեղադրել է գործադիրին` ապօրինի որոշում կայացնելու համար: Ճարտարապետները նաեվ նամակով դիմել են երկրի նախագահին: