Previous Story
Զոհվածներից Լավրենտը «Բերդ» պարային անսամբլից էր…
Posted On 13 Սպտ 2022
Comment: 0
«Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: <<Բերդ>> պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Անպատմելի ցավից արյունոտվեցին մեր սրտերը, մեր թևերը ջարդվեցին թռիչքի պահին և այն տունը, որ Բերդ էր կոչվում դատարկվեց: Նրա տեղը <<Բերդ>> անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ <<Բերդը>> բեմ բարձրանա»: