https://www.magaghat.am/«Զաբուղոն». բեմադրող-ռեժիսոր Հերբերտ Գասպարյան (տեսանյութ)
Բեմադրող-ռեժիսոր Հերբերտ Գասպարյանը ծնվել է 1942 թ. մարտի 26-ին, Երևանում:
1967-1972 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում:
Որպես դիպլոմային աշխատանքը նա 1973 թ. բեմադրել է Եժովի «Երբ սոխակներն են երգում» ներկայացումը Հոկտեմբերյանի ժող.թատրոնում, որը արժանացել է ժող. թատրոնների Համամիութենական ոսկե մեդալի:
1965-2005 թ թ. աշխատել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի գրական-դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում:
1965-1970 թթ. եղել է ռեժիսորի օգնական, 1970-1973 թթ.` ռեժիսորի ասիստենտ, իսկ 1973-2005 թթ.` բեմադրող ռեժիսոր:
1992-2005 թթ. նա հեռուստաթատրոնի գլխավոր ռեժիսորն էր:
1973 թ. Հեռուստաթատրոնում բեմադրել է Դյուրենմաթի «Վթարը», որը նույնպես դիպլոմային աշխատանք էր:
Նրա նշանակալից բեմադրություններից են` Ն.Դյուրրենմաթի «Վթարը» (1973 թ.), Փրիստլիի «Սկանդալը» (1977թ. (2 մաս), Ա.Վամպիլովի «Բադի որսը» — (1979. , 2 մաս), Հ.Մելքոնյան «46 թվականը» (1982թ.): Այն արժանացել է Քիշնևում կայացած համամիութենական փառատոնի գլխավոր մրցանակին), Վ.Իսրայելյան «7-րդ աշխարհամաս» (1983թ.), Ֆ.Վերֆել «Մուսա լեռան 40 օրը» (1985թ. 5 մաս), Վ.Սարոյան «Խենթացած մի գնա» (1987թ. 2 մաս, ցուցադրվել է կենտրոնական հեռուստատեսությամբ, 1990թ. ), Ա. Քրիստի, «Էնդհաուսի առեղծվածը» (1989թ -10 մաս), Գ. Զոհրապ «Զաբուղոն» կամ «Գիշերվան մարդը» (1990թ.), Ա.Քերոբյան «Չկայացած երկխոսություն» նվիրված պրոֆեսոր Մ.Մարինոսյանին, (1990 թ..), Ֆ.Արաբալ «Խնջույք» (1993թ..), «ՙԾիծաղի տուն» հաղորդաշար (շուրջ 300 հաղորդում – 1996-2005թթ.) և այլն:
1966 թվականից Թատերական միության անդամ է:
2013 թ. Սեպտեմբերի 21-ին արժանացել է Արվեստի վաստակավոր գործիչի կոչմանը, այն շնորհել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Վաստակավոր արտիստի՝
Հերբերտ Հայկի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ռեժիսոր, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս»: