ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ՄԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
(Երկու դարձվածք՝ մի ասացվածք կաղապարով) — Այ ախպեր, Էս մարդը խելքը թռցրել է աշխարհով մեկ:- Բանիդ կա՜ց, սա թաց տեղ պառկող չէ` ջրից չոր դուրս կգա:- Ի՜նչ ասեմ՝ աղ ու հացը ուրացավ, անաղուհաց քրդի շուն դարձավ:- Ասեղը պարկում չես պահի` նա, մեկ է, ջրի երես է դուրս գալու:- Այ ցավդ տանեմ, սա դարմանի տակի ջուր է՝ հույս չդնես վրան:- Հա՛, սրա երեսին ամոթ-աբուռ չկա, թուք ու մուր կա:- Տո սրա երեսն է գոմշի կաշի, ինչքան թքես՝ չի մաշի:- Սա էրկու մսուրից է ուտում, բայց էլի էն էշն է:- Բայց ասեմ՝ էրկու դռան հաչողը մի քոռ կոպեկ չարժի:- Գիտեմ՝ կաղ էշով քարավան մտավ, սկսեց էշ-էշ դուրս տալ:- Էլ մի՛ ասա՝ խոսքը ջուրը գցեց, ձենը՝ գլուխը:- Ասում էի՝ ծոցումդ օձ տաքացնես` ծուխը քթիցդ դուրս կգա:- Սրան թվում է, որ մեկի հետևը մտավ՝ աչքն էլ կմտնի:- Էդպես է, սա ոչ խելք ունի, ոչ՝ մեղք, բայց փորացավ ունի:- Ախպեր ջան, Էս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, դու քո ծառը ջրի: