ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ. ԱՎԴԵՅ ՏԵՐ-ՕՀԱՆՅԱՆ
1998 թ. ավանգարդիստ Ավդեյ Տեր-Օհանյանը Մանեժում հանդես եկավ «Երիտասարդ անաստվածը» վերնագրով փերֆորմանսով` իր իսկ կողմից ստեղծված Ժամանակակից արվեստի դպրոցի շրջանակներում: Վերջինս ստեղծվել էր 1996 թվականին և հենց այդ ժամանակէլ նա իր աշակերտների հետ միասին «Դո՛ւրս արվեստից» /Вон из искусства/ ֆիլմն էր նկարահանել, որն ուղղված էր այն ժամանակների հայտնի ռուս նկարիչների դեմ:
Վերադառնալով «Երիտասարդ անաստվածը» փերֆորմանսին, պիտի ասենք, որ նա իր աշակերտներին առաջարկել էր կացնահարել ռուսական սրբապատկերների վերատպությունները, սակայն նրանք հրաժարվում են և Տեր-Օհանյանն իր ձեռքով հանրության առջև ոչնչացնում է դրանք: Այս ակցիայից հետո կրոնական անհանդուրժողականություն քարոզելու մեղադրանքով նրա դեմ քրեական գործ է հարուցվում: Եվ Տեր-Օհանյանն էլ չսպասելով դատին, հեռանում է երկրից, քաղաքական ապաստան գտնելով Չեխիայում:
1998 թ. Մանեժի Երիտասարդ անաստվածը փերֆորմանսը
Օհանյանը ծնվել է 1961 թ.դեկտեմբերի 9-ին Դոնի Ռոստովում, սովորել է տեղի Գեղարվեստի դպրոցում քանդակագործ Բորիս Միգասի դասարանում, ում իր միակ ուսուցիչն է համարում: 1978-82 թթ. սովորել է Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանում, որտեղից էլ երկու անգամ հեռացվել է «հակաէսթետիկ» մտածողության պատճառով` կիսատ թողնելով ուսումը: 1988 թ. Ռոստովում հիմնում է «Արվեստ կամ մահ» ընկերությունը, որի շրջանակներում Ռուսաստանում առաջին անգամ ցուցահանդես է կազմակերպվում Ռոստովի հասարակական զուգարանում: 1989 թ. Մոսկվա է տեղափոխվում, որտեղ էլ հիմնում է «Առաջ» պատկերասրահը: Սկանդալային դեպքից հետո արվեստագետը ապրում և ստեղծագործում է Չեխայում և Գերմանիայում, որտեղ ոչ միայն վերականգնել է Ժամանակակից արվեստի դպրոցի, այլև «Առաջ» պատկերասրահի աշխատանքները: Ավդեյ Տեր- Օհանյանի կյանքին և ստեղծագործությանն է նվիրված Միրոսլավ Նեմիրովի «Ա.Տեր-Օհանյան. Կյանքը, ճակատագիրը և Ժամանակակից արվեստը» գիրքը: Շատ քննադատներ կարծում են, որ Ավդեյ Տեր-Օհանյանը և իր համախոհներով Մոսկվայի 90-ականների արվեստի ոգին է ձևավորել: Չնայած այն հանգամանքին, որ Ավդեյ Տեր-Օհանյանը երկար տարիներ Եվրոպայում է ապրում, 2010 թ. ընդգրկվել է Արտխրոնիկա ամսագրի «50 ամենահեղինակավոր արվեստագետները ռուսական արվեստում» վարկանշային աղյուսակի 23-երորդ հորիզոնականում: Այստեղ են ասել, թե արվեստը հեռակառավարվող երևույթ է և բոլորովին կարևոր չէ, թե որտեղ է այն ստեղծվում:
… Անկասկած, մեր հայրենակիցները համարձակ են ամենուր և ստվերում մնալու վտանգը նրանց հաստատ չի սպառնում:
Յորհոլի Մերլին Մոնրոն…
Մաքսիմ Բելոզորի դիմանկարը 1981.
Անահիտ Կորյուն