«Ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում, ինչպես հավանորեն իրենց զգում էին առաջին քրիստոնյաները». Տերյանի նամակը` ընկերներից մեկին
Ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում, ինչպես հավանորեն իրենց զգում էին առաջին քրիստոնյաները:
(հատված)
<1919, հոկտեմբերի վերջ – նոյեմբեր, Սամարա>
Ծանոթագրություն — Տպագրվում է ըստ Պ. Մակինցյանի «Память поэта и революционера» հոդվածում («Жизнь национальностей, 1920 г., № 20, 29 июня») բերված ռուսերեն տեքստի, որ հետևյալն է. «Я себя чувствую просветленным и ясным, как вероятно чувствовали себя первые xристиание».
Թվագրվում է ըստ բովանդակության: Տերյանը Սամարա հասել է 1919 թ. հոկտեմբերին և մնացել է մինչև նոյեմբերի 22-ը: Թեև հիվանդ, բայց նա ապրել է քաղաքացու բուռն կյանքով, հոկտեմբերի 31-ին եղել է Ֆրունզեի մոտ, մասնակցել է Նահանգային գործադիր կոմիտեի նիստին: Սամարայում Տերյանը գրել է իր վերջին բանաստեղծությունը («Գինով եմ, գինով եմ ես էլ») վերջին այս նամակը: Մի քանի շաբաթ անց` 1920 թ. հունվարի 7-ին, Տերյանը վախճանվեց:
Ասացինք, որ իակ աղբյուրը Մակինցյանի բերած տեքստն է «Памяти поета и революционера» հոդվածում: Հետո, սակայն, տերյանագիտական որոշ ուսումնասիրություններում այդ հատվածը թարգմանվել է հայերեն և ապա հայերենից ռուսերեն ու բնականաբար այնքան է հեռացել ինքնագրից, որ հազիվ է հիշեցնում այն. «Я чувствую себя счастливым и веселым, таким же, как и раньше …» (С. Алиxанян, «Ваан Терян, Ереван, 1960 г, ст. 141):
Ընդ որում իբրև աղբյուր նշվում է Մակինցյանի «Жизнь национальностей» շաբաթաթերթում տպագրված հոդվածը (ուր, ինչպես տեսանք, բոլորովին ուրիշ տեքստ է):