Դավիթ Վանյան. Մեր չքնաղ քաղաքում՝ վարդագույն, անձրևոտ
Մեր չքնաղ քաղաքում՝ վարդագույն,
անձրևոտ,
Ծառահատ, հուսահատ, անլուսին,
անլապտեր,
Ես՝ ասես խենթապար, սիրահար մի
լուսնոտ,
Դու՝ որպես իսկական կախարդանք
ու եթեր,
Մոռացած աշխատանք, ժամանակ,
ժամացույց,
Մեր սիրո սըրտաբուխ հեղեղին
ենթակա,
Միաձույլ, միակամ, խելագար,
հոգեցունց,
Մոռացված, աննըկատ, անդըրամ,
անվկա,
Հիշու՞մ ես, սիրելիս, ձեռքերով
հանգուցված,
Լայնարձակ թևերով արձակված
արծվի պես,
Տերն էինք երկնքի, ու կյանքի, ու
վաղվա,
Իրարով հիացած, երջանիկ՝
հենց էնպես:
________________________
В нашем городе розовом, в струйках
дождя,
Без деревьев, надежды, луны,
фонарей,
Я — плясун, что лунатиком
ищет тебя,
Ты — мое колдовство из бессонных
ночей.
Мы забыли работу, и время,
и час,
Заметались в стихии огромной
любви.
И слились наши мысли, тела,
закружась,
Незаметны, безденежны —
с бомбой в крови.
Ты ведь помнишь, как руки срастались
в одну?
Простирались крылом, и, объяв
горизонт,
Подымали нас в небо, забыв
про судьбу?
Мы любили. У юности
нет несвобод.
Перевод с армянского Лия Аветисян