ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. Մենք մեր կորստյան դաժան վիհերից
Մենք մեր կորստյան դաժան վիհերից
Վեր ենք կենալու վեհ ու վագրացած,
Մեր զիլ սխրանքի բյուր աղբյուրներից՝
Ուժը կստանանք՝ սուրբ նահատակաց։
Եւ մեր վերքերի կռված ձողերից,
Աղեղ կըլարենք, եռաթև նետով
Եւ մեր ամոթի այրող կարմիրից
Կրակ կարձակենք հրաբուխ ոխով։
Արթնացրու հոգուդ խորքում Վահագնին,
Դարձիր գիշատիչ, կյանքով հմայված,
Մերն են լինելու Շուշին և Անին,
Մեր սուրբ հայրենին, արյունով խազված։
Թող մի կողմ քաշվեն ճորտերը հոգով,
Մհերն է ելնում Ագռավաքարից,
Հայոց աշխարհի երկունքն ենք կերտում,
Մեր այս պարտության փլատակներից։
Հ․Գ․
Եւ դու, որ գահին անարժան եղար,
Պիտի մատնվես խուլ մոռացության,
Իսկ եթե հանկարծ կհիշատակվե՞ս,
Հավերժ կկոչվես՝ ազգիս դավաճան։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ