Դավիթ Վանյան. Այնպես է անձրևում, ոսկրաթաց և ուժգին
Այնպես է անձրևում, ոսկրաթաց և ուժգին,
Որ վերջին լուցկին է թրջվել իմ գրպանում,
Մրսու՞մ ես, սիրելիս, եկ գրկեմ քեզ կրկին,
Ու խմեմ կաթիլներն անձրևի քո գրկում:
Հովազի թռիչքով՝ ժամանակն անխնա,
Տալիս է մեր հոգուն կորստյան սպիներ,
Դե, մահն էլ անողոք, դեսպանն է նրա,
Անտեղի հայտնվում, քրքջում անվեհեր…
Համբույրն է, սիրելիս իմաստը այս կյանքի,
Թե երկրի երեսին, թե Տիրոջ եզերքում,
Համբույրն է աշխարհը նորոգում վերստին,
Համբույրն է ճշմարիտ աղոթքը մեր հոգու:
__________________________________________
Ну и дождит! До ниточки, до кости —
Промокли даже спички по карманам.
Замёрзла, сладкая? Приму объятьем в гости,
И дождика напьемся полупьяно.
Безжалостного времени прыжок
Как у пантеры, полосует шрамом,
А смерть — его посланник-воронок —
Вдруг объявляется неприглашенным хамом.
А смысл жизни, детка, — поцелуи!
И на Земле, и у Творца в покоях.
Они вернут растраченное всуе,
Молитвой обернутся в разнобоях.
Перевод с армянского Лия Аветисян