ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից
…Բայց հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից: Գոնե առայժմ այդպես է, քանի դեռ գոյություն ունեն այն հայերը, որոնք ներկայանալիս անպայման ասում են, որ իրենք մշեցի են, խարբերդցի, վանեցի կամ էրզրումցի, թեև երբեք չեն տեսել իրենց պապերի ու հայրերի հիշողություններից փոխանցված քաղաքները:
Այս կրկնակի բովանդակությունը գեղեցիկ է ու դրամատիկ: Ընդերքների մեջ պինդ նստած արմատի թելադրություն կա այստեղ, և հետն էլ` իրականի ու հոգեկանի հակասությունը, հոգեկանի և իրականի փոխլրացումը, երազի մշտական ներկայությունը`կյանքին զուգահեռ, հայրենիքի ամբողջության գիտակցությունը`հայրենիքի մասնիկի մեջ ընդարձակված …
Ապրիլ 24 — ն է այսօր:
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Արձակագիր, կինոգետ