Գրականության դարակներին ադամանդներ ու ուլունքներ շարերով դասավորած. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Վահագն Դավթյանին փոխարինելու եկան “դափոնով”։ Այսինքն մի մեծին կփոխարինի’ (թիվը ստույգ չգիտեմ), մոտավոր քսանից երեսուն “գրող”։
“Լավ” է’ մեծին փոխարինել փոքրերով։
Ես չեմ զարմանում, դա մեր փոքր իշխանության մեծ արարքն է’ նման մնացածներին։
Ոչ մի դահլիճ չթնդաց, ոչ մի գիրք չտպվեց, ոչ մի իշխանավոր մի հատիկ ծաղիկ չդրեց նրա շիրիմին։
Մեր մեծը թող անմասն մնար այսօրվա անարժաների արժևորելուց:
Վազն է լալիս այգում, լալիս հուլունք- հուլունք,
Ինչպես աղջիկները հարսնանալուց առաջ։
Վ. Դավթյան
Կամ’
Թե հրաշքով ճամփաս տանի
Դեպի Եփրատ ու մանկություն,
Հոտոտելով քեզ կգտնեմ,
Հայրենական փոքրիկ իմ տուն։
Վ․ Դավթյան
Հուսով եմ Հայը չի վերացել, ու մի լավ օր հոտոտելով ՔԵԶ կգտնեն’ իմ լավ, իմ անզուգական գրող, գրականության դարակներին ադամանդներ ու ուլունքներ շարերով դասավորած, (փայլը շատ էր, կուրացրեց) իմ’ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Կասեք’ ժամանակը չէ…
Ճիշտ ժամանակն է, Դավթյանի գործերը սիրուն դեղեր են, եթե նույնիսկ չեն բուժում, գոնե մի քանի րոպե կտրում են այս չար, դաժան իրականությունից։
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ
արձակագիր