ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ. ԵԹԵ ԵՍ ԼՌԵՄ՝ ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՉԻ ՆԵՐԻ
Այս օրերին մտքիս մեջ անընդհատ Գուրգեն Յանիկյանն է:77 տարեկանում նա վերջին անգամ եկել է Հայաստան, մեկնելուց առաջ ասած խոսքերը մեջբերում եմ Զորի Բալայանի «Կյանք մահից հետո» գրքից. «Այսպես չի կարելի ապրել, շուտով կլրանա իմ ութսունը, և ես չեմ կարող մտածել մահվան մասին: Մարդը պետք է մահից հետո էլ, այն աշխարհում, մարդավարի ապրի: Մարդը մարդ է մնում Աստծո տված այնպիսի պարգևի շնորհիվ, ինչպիսին հիշողությունն է, որը պետք է գործուն լինի: Եթե ես լռեմ, Աստված չի ների ինձ: Շուտով, շատ շուտով կլսեք իմ մասին»:Ամբողջ աշխա՛րհը լսեց: Մեկ տարի անց՝ 1973թ. հունվարի 27-ին Յանիկյանը հարմար պատրվակով և թաքցնելով հայ լինելը, Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոց է հրավիրում ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին, սա գալիս է տեղակալի հետ: Քիչ անց հնչում են ճակատագրական կրակոցները, ապա Յանիկյանը զանգահարում է ոստիկանություն և հանձնվում:Ճակատագրական կրակոցներ՝ ո՛չ թուրքերի համար, որոնց նախնիները սպանել էին երկու միլիոն հայի ու սրանք էլ որպես ուրացողներ՝ արժանի էին խստագույն պատժի: Ճակատագրական Հայ դատի՛ համար, քանզի այդ վայրկյանից բովանդակ աշխարհն իմացավ հայոց մեծ ողբերգության և հանցագործ երիտթուրքերի մասին: Յանիկյանը գնաց բանտ՝ ծնունդ տալով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ կառույցին՝ հայտնի ԱՍԱԼԱ անունով: Հաջորդեցին նորանոր կրակոցներ թուրք կեղծարար ու ժխտամոլ պաշտոնյաների ճակատներին: Յանիկյանի կրակոցներով սկիզբ դրվեց Օսմանյան Թուրքիայում անմարդկային կտտանքներով իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ոճիրը դատապարտած երկրների թիվն այսօր մոտենում է երեք տասնյակին:Տարիներ առաջ ես բախտ ունեցա հին ձայներիզից վերծանելու Յանիկյանի հետ մի ծավալուն, անչափ տպավորիչ հարցազրույց, ցավոք շարադրանքը չի պահպանվել: Լավ է, որ նրա պատգամները թե գրավոր, թե բանավոր խոսքի տեսքով համացանցում կան, և նոր սերունդը կարող է ծանոթանալ այդ բացառիկ հայի՝ ճարտարագետի, գրողի, իմաստասերի, Արևմտյան Հայաստանի ազատագրության զինյալ մարտիկի կյանքի մանրամասներին:Որքան տեղյակ եմ՝ ԱՍԱԼԱ-ն այժմ իր դերը կատարած է համարում և գործունեությունը սառեցրել է: Իզուր, այսօր հայի թշնամին նոր ցեղասպանություն է սկսել ու որքան էլ ցավալի է, կարողացել է իր գործակալներով ներթափանցել նաև ՀՀ: Այդ են ապացուցում պաշտոնական գաղտնարաններում ծավալվող հակահայ նախաձեռնությունները, որոնց անմեղ անուններ են տվել, իրականում Արևմտյան Հայաստանը, հայոց ամբողջական պատմությունն ու մշակույթը եկող սերունդների գիտակցությունից ջնջելն է, ցեղասպան թուրքին իբրև խաղաղասեր հարևան ներկայացնելու դավաճանությունը:Չգիտեմ այս նոր ցեղասպանությունը կանխելու մասին ԱՍԱԼԱ-ականներն ինչ են մտածում, բայց որ մտածելն ու գործելը պարտադիր են՝ այլևս որևէ կասկած չկա: Թերևս նոր կառույցներ են պետք, պատժիչ նոր միջոցներ, տղամարդ գործիչներն ու մտածողները դրանք ավելի լավ կիմանան: Ես ցանկացա հիշեցնել ՄԵԾ ՀԱՅԻ խոսքը՝ եթե ես լռեմ՝ Աստված ինձ չի ների: ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ1.08.2020թ