ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ոգիները զորաց
Պատերազմը եղավ,
Պատերազմը անցավ:
Հազար անգամ մեղա՝
Մեր ո՞ր դարն էր անցավ…
Մեր ո՞ր դարն էր խաղաղ,
Որ մեզ համար հիմա՝
Պատերզմը եղավ,
Պատերազմը անցավ:
Հոգիները տրտում,
Որ մորթվեցին ճամփին,
Ինչպե՞ս եղավ հանկարծ,
Մի քիչ, շատ քիչ հետո
Գլորեցին դահճին
Ոգիները զորաց:
Ու ո՞նց, ու ո՞նց եղավ,
Որ Սիլիկյան անվամբ՝
Ուդի ցեղից մի այր,
Հանկարծ հերոս դարձավ
Ավարայրում այդ նոր…
Ու ո՞նց, ու ո՞նց եղավ,
Որ աշխարհից Արցախ
Հայ կապիտան մի այր՝
Տեր-Մոսվսիսյան անվամբ,
Պիղծ հրաման բեկեց
Ու նոր մարտի ելավ…
Ու ո՞նց, ու ո՞նց եղավ,
Որ պորուչիկ մի այր՝
«Դեռ» Գարեգին անվամբ,
Կապիտանին անսաց,
Հետո ՆԺԴԵՀ դառավ…
Ու ո՞նց, ու ո՞նց եղավ՝
Գերման ցեղից մի այր՝
Ալեքսանդր անվամբ,
Մեր Դրոշը առավ,
Ելավ մարտի գնաց…
Էդ ո՞նց եղավ հանկարծ,
Որ քայքայված ուժից,
Որ բզկտված հույսից,
Որ մորթոտված Ազգից,
Որ հալածված Ցեղից,
Ժողովրդից տկար
Ժողովրդից անկամ,
Ժողովրդից պատիր,
Ժողովրդից չկամ
Ոգին դարձյալ զորեց
Սարդարապատ կոչված
Ավարայրում այդ նոր…
Հազար փառք ու խնկում
Ձեր պոռթկումին զորեղ.
Ի՜նչ նյութից էիք, ՏՂԵ՛ՐՔ՝
Որ ձեր պայծառ Գլխում՝
Տեսած հազար հարված,
Ու ձեր Բազկից ելնող՝
Գոլորշու մեջ արյան,
Չեղավ ոչ մի նահանջ
Մեր գալիքի համար,
Ապրած էդքան մեծ ցավ,
Ապրած էդքան կսկիծ,
Ինպե՞ս եղավ հանկարծ,
Որ հարց չեղավ չնչին՝
Պատերազմը եղավ,
Պատերզմը անցա՞վ…
ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մայիսի 28