ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Իջնում է մի ծեր, ծանր լռություն
Իջնում է մի ծեր, ծանր լռություն,Մի իմաստնացած խոնջություն կարծեսԱշխարհի վրա…(Որից աշխարհի կոպերը կամացՀանգչում են արդեն):Եվ իմաստնացած լռությանն ընդդեմ՝Պայթում է ասես ողբերգու մի ծես,Որում այրերը իգապար բռնած՝Թրև են գալիս շուրջը աշխարհի,Եվ վեղարակիր բորենիներըՎայրի ոռնոցով «խնկարկում» են ընկնողի համար:Ու գալարվում է այս ծեսն անառակ,(Եվ ի՞նչ իմանաս՝ որքան ժամանակ),Ու գալարվում է լռությունը ծեր,Ու իմաստնացած խոնջությունը մերԾանր նստում է աշխարհի վրա,(Աշխարհի վրա նստում է ծանր)…(Որից աշխարհի ունկերը կամացՄարում են արդեն):Շարունակվում է, սակայն ծեսն այ բիրտ,Բուրում է բուրվառն անբույր մահահոտ,Այստե՛ղ, ամենո՜ւր մեռելահովիտ՝Հոշված հոգիներ ու դիեր արնոտ:Այստե՛ղ, ամենո՜ւր պոռնիկ մի շուրջկալԻր մեջ է առել կյանքեր բազմաբյուր,Եվ աղերսվում է մեր բախտը տկարԱյս ժամանակին՝ անդեմ, թույն ու թյուր:Եվ աղերսվում է մեր բախտը ցավոք,Մի զոմբիացած ծիսական երթի,Որտեղ այրերը էգ են անբողոք՝Սպասող իրենց վախճանի հերթին:…Իջնում է մի ծեր, ծանր լռությունԱշխարհի վրա.(Ահա, բարի լուր)՝Աշխարհի վրա համբերությունըՀատնում է կամաց: