ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ
Շատ տարօրինակ գրախանութ էր: Ներկայացված գրքերը մռայլ էին, վաճառողը՝ առավել ևս: Այդ պատճառով էլ մտնողն անմիջապես դուրս էր գալիս: Գրքերը, չգիտես ինչու, բացված էին դրված: Այնուամենայնիվ մոտեցա, որ նվիրելու համար մի քանի բան ընտրեմ.- Էս գրքերդ ինչո՞ւ են բացված:- Որ բոլորին ընդունեմ գրքաբաց:- Ինձնից բացի էլ ո՞ւմ ես ընդունել:- Ոչ ոքի:- Հասկացա: Ուրեմն մի բան պիտի առնեմ: Էդ հետևիդ սևը ի՞նչ գիրք է:- Դատաստանագիրք:- Ի՞նչ արժե:- Չի՛ վաճառվում:- Բա ինչո՞ւ ես դրել:- Որ լավ հիշեք ահեղ դատաստանի օրը:- Ու ո՞րն է այդ օրը:- Այդ մասին կիմանաք կողքի գրքից:- Դա՞ ինչ գիրք է:- Ուրբաթագիրք:- Ուրեմն ուրբաթ օ՞րն է:- Դո՛ւք ասացիք:- Լավ, բա դրա կողքի՞նն ինչ գիրք է:- Աղվեսագիրք:- Դա՞ ինչու ես բերել:- Առաջինը աղվեսները պիտի իմանան դատաստանի օրը:- Վախենալու գրքեր են: Լավ, էն ծայրի՞նն ինչ գիրք է:- Դասագիրք:- Բա ինչո՞ւ է էդ մեկը փակ:- Որովհետև արդեն ուշ է:- Ի՞նչն է ուշ:- Ձեր դասը պիտի ժամանակին սովորեիք: Մինչև ուրբաթ էլ չեք հասցնի:- Այսինքն, դա է՞լ չի վաճառվում:- Ձեզանի՛ց լսեցի:- Լավ, բա որ իրիկունը տուն ես գնում, տնեցիները չեն հարցնո՞ւմ՝ ինչ ես ծախել:- Տնեցիները հիմար հարցեր չեն տալիս: Նրանք կարդում են մի շատ կարևոր գիրք:- Ի՞նչ գիրք:- Քրեական օրենսգիրք:- Յախք արա: Էդպես ես անում էլի, որ ոչ ոք չի ուզում խանութդ մտնի: ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԳրող- երգիծաբան2019թ.