Գերմարդ Պարույր Սևակին
Եթե կա մի բան, որ ինձ կապում է այս խենթ օրերին,
Իմ` մենակյացիս, խավար խուցի մեջ ինձ մխիթարող,
Դա դու ես, Պոե՛տ, որ հիմա չկաս,
Որ մեռար իմ չքնաղ պատանության հետ:
Եվ, եթե դրսում անձրև է գալիս , ու հողը նրան ընդունում է խենթ,
Այդպես էլ հիմա քո երգը,Պոե՛տ, իմ ծարավ հոգում անձրև է շքեղ:
Շուրջս`անապատ,շուրջս`գորշության տհաճ խտացում,
Եվ այդ խավարում ծնվում ես իմ մեջ ինչպես լույս հեղեղ
Ե վ բարձրանում են քո ազնվության ծառերը խելառ` վկաներ սիրո
Ու իմաստության, որ քեզնից ծորում իմ մեջ են գալիս,
Լցնում է հոգիս թախծությամբ անհագ`
Մեր գինու նման արևխանձ ու տաք,
Խաղողի նման ոսկեհատ ու փայլ:
Եվ ես դառնում եմ այնքան զորավոր,և իմ մեջ ծնվող
Խելառությունից քեզ մո՜տ եմ զգում
Եվ այնքա՜ն մոտիկ, որ մի հաճելի գլխապտույտ ինձ
Իր գիրկն է առնում:
Շուրթերս` օրհներգ հեռավոր աստղիդ,
Հեռավոր ու մե՛ծ հմայքիդ, որ մեզ իր հզոր ուժով
Գերված է պահում ու նաև խոնարհ`
Քո արքայական էության առաջ:
Եվ դու ժպտում ես ժպիտով խելառ ու արքայավայել,
Մեծահոգության լույսով ես լցնում իմ օրը խավար,
Իմ հոգին կարոտ քո խոսքի ուժին,
Քո՛ նման մարդու …
Մարինե Մկրտչյան