Previous Story
«Քո ուզածը մի բուռ առողջություն էր». Գայանե Փայտյան
Այսօր առավոտյան Երևանում 48 տարեկան հասակում մահացել է հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան, սցենարիստ Գայանե Փայտյանը։
Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 30-ին Երևանում։
1991 թ. ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, 1996-ին ավարտել է այն։
Որպես լրատվական մեկնաբան՝ 1995-99 թթ․ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում։ 1998-99 թթ․ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը։
Ձեզ ենք ներկայացնում լրագրող Նաիրա Փայտյանի ռեպորտաժը.