Previous Story
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. Արձակից ավելացած տողեր
Սրտիս մեջ տեղ չկար,
քեզ բռիս մեջ պահեցի,
աչքիս առաջ։
Պինդ սեղմած մանկությանս
հինգ կոպեկանոցի նման։
Գիտեի, թե արճիճի նման հալվելով կհոսես:
Ու երակիցս դուրս կգաս կաղապարի տեսքով,
փրկելու սիրտս…
Լացած մանկան նման
խաղաղվեցի երազում։
Էն, որ պտուկն առած
բերանի մեջ
կուրծք է ուտում երկու ձեռքով…
Երբ վեր թռա ու վախեցած ձեռքս դեպի
ափս տարա,
քրտնած ափս էր ինձ մնացել։
Ա~խ, երանի ատելու ձևն իմանայի
սիրելու պես…
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ