ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. Արձակից ավելացած տողեր
Խառնիր մոխիրը սրտիս,
խառնիր, թող տաք մնա։
Մեջը պեծեր կան փոքրիկ,
խառնի’ր, գիշեր դառնա’
աստղերով։
Ծխիր, ծխի’ր սրտիս մեջ,
մոխիր խառնիր մոխիրիս։
Գրկիր, գրկի’ր դու նորից,
թո’ղ քո սիրտն էլ տաքանա։
Բաց թող, բաց թող դու նորի’ց,
թող նույն ճայը ես դառնամ,
տարածություն, ժամանակ
մեր թշնամին են նորից։
Բայց ես գնում եմ անդարձ,
ջրերի հետ պար բռնեմ,
թե պետք եղավ,
գիշերով
լուսնին էլ վար կբերեմ։
Ճայ եմ, ճայ եմ ես նորից
ու մենակ եմ պտտվում,
վախենում եմ հրդեհվեն’
հիշողություն, ճայ ու ջուր։
♦♦♦ Իմ պատրանքներըայնքա՜ն նուրբ էին,այնքա՜ն սուրբ էին,այնքա՜ն իրական…Արծվի թև էին,սոխակի երգ էինու պոետի սիրտ։Մի քիչ արթուն էին,մի քիչ անքուն էին,մի քիչ էլ մեռած։Իմ պատրանքներըմի լավ տուն էին,բացվող դուռ էին,օջախին՝ ապուր։Իմ պատրանքներըապուրի նմանմի քիչ համով,մի քիչ էլ հում էին… ♦♦♦ Դու բառերդ ինձ ափսոսում էիր,
Ուլունքի շարով տալիս ուրիշին։
Ուրիշն էլ անփույթ թելը կտրում էր,
Ու բառերը քո գլորվում էին,
Գլորվում ինձ մոտ։
Բոլորից թաքուն հավաքում էի,
Ու մուրացկանի ուլունքի նման
Վզիցս կախած ես շրջում էի,
Որի մեծ մասը մի կարմիր թել էր,
Վրայից թափվող հատուկենտ բառեր…
Կանցնեն տարիներ…
Բառերդ իրենք կշարվեն վզիս,
Բայց նրանք արդեն ծանր կլինեն,
Ու ես կհանեմ, որ թեթև ապրեմ…
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ