ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. Արձակից ավելացած տողեր
Կապույտ զգեստս հանիր,թող քո գիշերը դառնամ։Աստեր շարիր վարսերիսթող քո աստղերը դառնամ։Երգեր գրիր մարմնիս,թող մագաղաթդ դառնամ։Երազ պահիր պատերիս,քո հին վանքը ես դառնամ։Ու մոմ դառնամ ափիդ մեջ,կրակ դառնամ, բոցկլտամ,փայլը բերեմ աչքերիդ…Կապույտ զգեստս կոճկիր,թող լուսաբացդ դառնամ։ ♦♦♦ Գիտեի Աստված ես…Այնքա՜ն նազանքով էի մատներս սահեցնում վերնաշապիկիդգծերի միջով։Սեթևեթելով մազերս էի ոլորումու շրթներկիս կարմիրը քսում։Պատրաստվում էի…Ու Աստծուց ամաչում, երբշապիկս հեռացնում էիր’սիրտս մոտիկից տեսնելու համար… ♦♦♦ Սրտիս մեջ տեղ չկար,Քեզ բռիս մեջ պահեցի,Աչքիս առաջ։Պինդ սեղմած մանկությանսՀինգ կոպեկանոցի նման։Գիտեի, թե արճիճի նման հալվելով կհոսես:Ու երակիցս դուրս կգաս կաղապարի տեսքովՓրկելու սիրտս…Լացած մանկան նմանԽաղաղվեցի երազում,Էն, որ պտուկն առած բերանի մեջԿուրծք է ուտում երկու ձեռքով…Երբ վեր թռա ու վախեցած `ձեռքս դեպիափս տարա,Քրտնած ափս էր ինձ մնացել։Ա՜խ, երանի ատելու ձևն իմանայիՍիրելու պես… ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ