Previous Story
Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Այսօր Կապանի դրամատիկական թատրոնի կողային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Կապանի պատվավոր քաղաքացի Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։Դիմաքանդակի բացման արարողությանը ներկա էր Ղազանչյանի և Նովենցի որդին՝ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, արվեստի, մշակույթի գործիչներ, թատերասեր կապանցիներ:Նրանք իրենց ստեղծագործական ուղին սկսել են Կապանի թատրոնից, մեծ ավանդ ունեն թատրոնի զարգացման գործում:Այսօր նաև Գալյա Նովենցի ծննդյան օրն է. դերասանուհին կդառնար 85 տարեկան: Լուսանկարը՝ Նարեկ Իսրաելյանի