Բարեգործական ցուցահանդես-վաճառք
Արմեն Բաբերցյանը 26 տարեկան երիտասարդ նկարիչ ստեղծագործող է, ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան Պետական Քոլլեջը: Նրա մոտ հայտնաբերվել է կոքսարթրոզ հիվանդությունը, որի հետևանքով նրա կոնքազդրային հոդերը մաշվել են և նրան պետք է շտապ վիրահատություն, որի արժեքն է 6000 ԱՄՆ Դոլլար:
Սատարենք արվեստի օգնությամբ
Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի, Փ. Թերլեմեզյանի անվան Պետական Քոլլեջի և Երևանի Գեղարվեստի Պետական ակադեմիայի ուսանողներն ու շրջանավարտները համախմբվեցին` Հայ-Արտ մշակութային կենտրոնի աջակցությամբ կազմակերպել այս բարեգործական ցուցահանդես-վաճառքը արդեն երկրորդ անգամ,նվիրաբերելով իրենց լավագույն աշխատանքները` գեղանկարներ, քանդակներ,անկրկնելի զարդեր և այլ ձեռքի աշխատանքներ: Նկարիչներն անմիջապես նկարելու են տեղում` թե կտավի, և թե կավե աշխատանքների վրա՝ մասնակից դարձնելով նաև այցելուներին: Մի քանի պրոֆեսիոնալ խմբերի կենդանի կատարմամբ հնչելու է միմիայն բարձրակարգ երաժշտություն:
Հասցեն՝ Մաշտոցի 7ա
Հեռ. 01053 91 96
E:mail: hayart1@mail.ru